Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը ցախը թեւի տակ էին գալիս մարզումների

Փետրվար 14,2013 22:19

Խոսելով Հայաստանում այսօրվա շախմատային բացառիկ ձեռքբերումների մասին՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի (ՀՇՖ) փոխնախագահ Հովիկ Խալիկյանը «Նովոստի» մամուլի ակումբում լրագրողներին պատմեց, թե ինչ պայմաններում էին մեր առաջատարները մարզվում 90-ականների մութ ու ցուրտ տարիներին:

«Միաժամանակ համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն: Այսպիսի ֆենոմենալ արդյունք աշխարհի ամենահզոր գերտերություններն անգամ չունեն ու դեռ երկար ժամանակ չեն ունենա: Իսկ այսօրվա հաջողությունների հիմքը այն դժվար տարիներին դնում  էին մեր հավաքականի ամենաերկարակյաց անդամը՝ Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը: Նրանք ցախը թեւի տակ էին գալիս մարզվելու», – հիշում է Հովիկ Խալիկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728