Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրի աշխատողներին աշխատեցրել են, գումարը չեն տվել

Փետրվար 15,2013 15:35

Մարզահամերգային համալիրի տնօրինությունը տասնյակ աշխատողների աշխատավարձի պարտք ունի: Այսօր «Վարկած» ակումբում համալիրի նախկին մի քանի աշխատակիցներ եւ նրանց շահերը պաշտպանող փաստաբանները ասուլիս էին հրավիրել` ներկայացնելու խնդիրը:

Ելենա Կասպարովան համալիրում փաստացի աշխատել է մեկ տարի եւ 2012 թվականի հունիս ամսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը աշխատավարձ չի ստացել, որը, ըստ նրա, կազմում է մոտ 600 հազար դրամ: Փաստաբան Մարինե Գրիգորյանը, որը ներկայացնում էր մեկ այլ նախկին աշխատակցի` Արման Մեխակյանի գործը, ասաց, որ իր պաշտպանյալն աշխատել է գնումների բաժնում: Ըստ Արման Մեխակյանի պաշտպանի, համալիրի տնօրինությունը դեռ մի բան էլ Մեխակյանին է դատի տվել` նրան մեղադրելով հիմնարկի գումարները պարտք մնալու մեջ:

Տնօրինությունը 53 միլիոն դրամ տվել է Արման Մեխակյանին, որպեսզի նա որոշ իրեր գնի հիմնարկի համար, սակայն նա, ըստ տնօրինության վարկածի, գնումների կեսն է իրականացրել եւ գումարը հետ չի վերադարձրել: Սակայն Ա. Մեխակյանը պնդում էր, որ հետ է տվել, բայց համալիրի տնօրինությունը դրամարկղի գրքույկի մեջ չի ձեւակերպել հետ տված գումարը: Սակայն, ինչպես Արման Մեխակյանի փաստաբանն ասաց, հետաքննության արդյունքում պարզվել է, որ Մեխակյանը գումրը տվել է եւ այժմ համալիրի տնօրինությունը գտնում է, որ 1 միլիոնից ավելի դրամ, այնուամենայնիվ, Մեխակյանը պարտք է հիմնարկին: Այժմ Արման Մեխակյանի տունը գրավի տակ է:

Փաստաբան Լիզա Գրիգորյանը այս գործի վերաբերյալ մեղավոր է համարում կազմակերպությանը՝ դրամարկղի գրքույկը ժամանակին չլրացված լինելու համար:

Չնայած Ելենա Կասպարովան դիմել է դատարան, սակայն կազմակերպությունը ոչ մի հիմնավոր պատճառ չի ներկայացնում նրան`ասելով, որ գումար չկա:

Փաստաբան Լիզա Գրիգորյանը, որը ներկայացնում էր համալիրի մեկ այլ աշխատակցի շահերը, նույնպես ասաց, որ աշխատավարձերը կանխիկ ձեւով են վճարվում, որը թույլ է տալիս գործատուին որոշ չարաշահումներ անել. «Աշխատավարձերը ուշացումով են վճարվում, իսկ աշխատանքից դուրս գալուց հետո այլեւս չեն վճարվում եւ աշխատակիցները ստիպված են լինում պարբերաբար դիմել դատական ատյաններ կամ ծեծում են կազմակերպության դուռը, իրենց աշխատավարձերը ստանալու համար: Մասնավոր գործատուն այնպես է վճարում աշխատավարձը, կարծես մի բան էլ լավություն են անում»:

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728