Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ընտրողների հոսքը պասիվ էր մինչեւ կեսօր

Փետրվար 18,2013 17:30

Yn_5 YN_3 YN_1 UN_4Կապանում առավոտյան ժամերին ընտրողների հոսքը պասիվ էր: Ընտրատեղամասերում ընտրողների պասիվ մասնակցությունը պայմանավորում են ցուրտ եւ անձրեւային եղանակով եւ նշում, որ նախկին ընտրությունների ժամանակ առավոտյան ժամերին ընտրողների հոսքը մեծ էր լինում, նույնիսկ հերթեր էին գոյանում մուտքերի մոտ:

Մինչեւ կեսօր մեր այցելած ընտրատեղամասերում գրեթե հերթեր չկային, 1000-2000 ընտրող ունեցող ընտրատեղամասերում ընտրության մասնակիցների թիվը հիմնականում 100-200 հազիվ էր հասնում, բացառությամբ որոշ տեղամասերի, որտեղ գերազանցում էր այդ թիվը:

1642 ընտրող ունեցող թիվ 38\10 ընտրատեղամասում ժամը 10:15-ի սահմաններում 101 ընտրող էր մասնակցել քվեարկությանը, 389 ընտրատեղամասում 1304 ընտրողից 104-ն էին քվեարկել ժամը 10:30-ի դրությամբ:

Կապանի թիվ 388 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արշակ Ուստաբաշյանը նույնպես փաստեց, որ իրենց ընտրատեղամասում ընտրողների հոսքը նախորդ ընտրությունների համեմատ մեծ չէ, եւ ժամը 11:10-ի դրությամբ, 1378 ընտրողից 138 հոգի է մասնակցել ընտրությանը:

Մինչեւ կեսօր մոտ 250 ընտրող էլ իր նախընտրած թեկնածուի օգտին է քվեարկել 1520 ընտրող ունեցող Կապանի թիվ 7 դպրոցում տեղակայված թիվ 383 ընտրատեղամասում: Ընտրատեղամասերում ակնկալում են, որ ընտրողների հոսքը կավելանա կեսօրից հետո:

Շինարարներ թաղամասի թիվ 38\11 ընտրատեղամասի մուտքի մոտ, ժամը 13-ի դրությամբ, արդեն ընտրողների կուտակումներ կային, որտեղ իրավիճակը հսկվում էր 2 ոստիկանի կողմից: Տվյալ ընտրատեղամասում ընտրում էին Վաչագան բանավանի եւ Շինարարներ թաղամասի բնակիչները, ընդհանուր ցուցակում ընդգրկված 1515 ընտրողից 400-ն այդ ժամի դրությամբ արդեն մասնակցել էին ընտրությանը, իսկ մյուսների հոսքը դեպի ընտրատեղամաս չէր դադարում:

Կապանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում նախագահի թեկնածուներից միայն երկուսը` Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ունեին վստահված անձինք, իսկ մյուս թեկնածուների անունից հանդես եկող վստահված անձանց, մեր այցելած ընտրատեղամասերում այդպես էլ չհանդիպեցինք:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728