Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց Ձորում դիտորդները ձանձրանում են

Փետրվար 18,2013 18:55

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գորիսում դիտորդական առաքելություն է իրականացնում Գորիսի երիտասարդական միությունը, որի ղեկավար Կարինե Մովսիսյանը երկրորդ անգամ skype-ով միացման ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ քաղաքացիները փոքր ինչ ակտիվացել են. «Բայց տպավորություն է, որ սրանք ոչ թե նախագահական, այլ ուղղակի ընտրություններ են, արտառոց դեպք չի գրանցվել: Մարդիկ դժվարությամբ են տներից դուրս գալիս: Միայն համայնքներից մեկում կուտակումներ նկատեցինք, մինչդեռ բաց քվեարկության, թանաքների «անհետացման» դեպքեր չեն արձանագրվել: Այստեղ, անգամ գյուղական համայնքներում, մարդիկ օրինապահ են»:

Մովսիսյանի խոսքով. «Ընտրություններն անհետաքրքիր են անցնում: Դիտորդներից մեկը բողոքեց, որ ձանձրանում է, խնդրում էր մեկ այլ դիտորդի ներկայություն, որ գոնե հետը զրույց անի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728