Լրահոս
Օրվա լրահոսը

Policy Forum Armenia-ն հրապարակել է փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական վերլուծությունը

Փետրվար 22,2013 13:29

Policy Forum Armenia-ն (PFA) ավարտեց փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահական ընտրությունների՝ ԿԸՀ հրապարակած նախնական պաշտոնական արդյունքների վերլուծությունը։ Համահունչ լինելով ականատեսների վկայություններին և տեղական լրատվամիջացների բազմաթիվ հրապարակումների հետ՝ ստորև համառոտ ներկայացվող մեր վերլուծությունը հաստատում է հետևյալը՝

 –     Զգալի և համակարգային ջանքեր են ներդրվել քվեարկության մասնակցության մակարդակը արհեստականորեն ուռճացնելու համար (Գծապատկեր 1-ի Աղյուսակ 1)։ Ավելին՝ ակնկալվող մասնակցության մակարդակից (այսինքն նորմալ կամ Գաուսյան բաշխումից) շեղումներն ավելի մեծ են, քան 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների մեր վերլուծությունում բացահայտված շեղումները (տե՛ս Գծապատկեր 1, «2008 թ․նախագահական ընտրությունները Հայաստանում։ Առանձին հարցեր և վերլուծություն»

–     Քվեարկության մասնակցությունը ուռճացման հանգեցնող այս կեղծիքների շահառուն Սերժ Սարգսյանն է, մինչդեռ նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը հիմնական տուժողն է (Գծապատկեր 1-ի Աղյուսակ 1 և Աղյուսակ 2)․ Այս դեպքում ևս շեղումները լայնածավալ են և գերազանցում են 2008 թվականի ընտրություններին բացահայտված շեղումները (տե՛ս Գծապատկեր 2, «2008 թ․նախագահական ընտրությունները Հայաստանում։ Առանձին հարցեր եւ վերլուծություն»

–     Ի լրումն արհեստականորեն ուռճացված քվեարկության մասնակցությանը, Րաֆֆի Հովհաննիսյանին և մյուս ընդդիմադիր թեկնածուներին պատկանող քվեները խարդախությամբ ավելացվել են Սերժ Սարգսյանի քվեներին․ ուռճացված քվեարկության մասնակցություն ունեցող ընտրատեղամասերում յուրաքանչյուր 100-միավոր ձայների աճի արդյունքում Սերժ Սարգսյանը ստացել է մոտ 105 քվե: (Գծապատկեր 2-ի Աղյուսակ 1

–     Ընտրական մասնակցությունը ավելացման եղանակներից մեկը եղել է  լցոնումը։ Ինչպես ցույց է տալիս Գծապատկեր 2-ի Աղյուսակ 3-ը անվավեր քվեաթերթիկների թիվը պակասում է ընտրական մասնակցության ավելացման հետ զուգահեռ, ինչը լցոնման հստակ նշան է։ Այս արդյունքը տարբերվում է 2012 թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մեր վերլուծությունից, որով պարզել էինք, որ լցունումները վիճակագրորեն նշանակալի չեն եղել (տե՛ս PFA-ի զեկույցը «2012 թ․խորհրդարանական ընտրություններ»

–     Անվավեր քվեների՝ Սերժ Սարգսյանի օգտին հաշվելու մասին է մատնանշում այն փաստը (Գծապատկեր 2-ի Աղյուսակ 4), որ Սերժ Սարգսյանը ավելի շատ քվեներ ստացել է այն տեղամասներում, որտեղ անվավեր քվեաթերթիկների պաշտոնական թիվը փոքր է։

–     Առկա է նաև գյուղական համայնքներում ձայների հաշվարկի ընթացքում իրականացված կեղծիքի մասին հստակ վկայություն: Թվային տեստը (digit test, Գծապատկեր 3) բացահայտում է արդյունքների հաշվարկի վրա մարդկային ներգործության (այդ թվում նաև մեկ թեկնածուի օգտին տրված քվեները մեկ ուրիշի օգտին հաշվարկել և այլն) հստակ նշաններ, որոնք չափվել են Երևանից և Գյումրիից դուրս գտնվող տեղամասերում երկու առաջատար թեկնածուներին կողմ քվեների համասեռ բաշխումից շեղումների չափով:

 

Հաշվի առնելով այս ամեն, մենք եզրափակում ենք այն պնդմամբ, որ այն տեղամասերում, որոնց արդյունքները չեն ենթարկվել խեղաթյուրման, ընդդիմության հիմնական թեկանծու Րաֆֆի Հովհաննիսյանն առնվազն 4 տոկոսով առաջ է անցել իր մրցակցից։ Սա, այնուամենայնիվ, հնարավոր է, որ հանդիսանում է այդ թեկնածուների օգտին քվեարկած իրական արդյունքների տարբերության նվազագույն շեմը՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի օգտին իրականացված կեղծիքների մեծ ծավալը։

 

Այսպիսով սույն վերլուծությունը ամենայն լրջությամբ կասկածի տակ է դնում ընտրական զարգացումների և արդյունքների մասին հրապարակված պաշտոնական տարբերակը, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հայտարարությունը, ինչպես նաև արևմտյան մամուլի փետրվարի 18-ին տեղի ունեցած խախտումների ծավալների մասին տեղ գտած հրապարակումները։

 

Մեր վերլուծության արդյունքները ակնհայտորեն ցույց են տալիս, որ 2013 թվականի ընտրությունների վերջնական արդյունքը զանգվածային մանիպուլյացիաների  և ներգործության է ենթարկվել է և չի արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը:

 

Մեր արդյունքները նաև կասկածի տակ են դնում միջազգային դիտորդների դերը Հայաստանի կոնտեքստում, մասնավորապես նրանց անկողմնակալությունը և ընտրական կեղծիքները բացահայտելու ունակությունը, որոնք գնալով ավելի մշակված և պակաս ակնհայտ են դարնում:

Որպես ստեղծված իրավիճակից երկիրը և ժողովուրդին դուրս բերելու միակ հնարավոր ելքեր մենք կոչ ենք անում Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա աջակիցներին պայքարել կամ համակարգային կերպով բոլոր քվեների վերահաշվարկի համար (ինչ անկասկած էականորեն կնվազեցնի Սերժ Սարգսյանի քվեների մասնաբաժինը՝ հանգեցնելով երկրորդ փուլին) կամ ընտրությունների արդյունքը չեղյալ հայտարարելու համար:

 

Գծապատկեր 1. Ընտրական մասնակցության հաճախականությունը և թեկնածուների մասնաբաժինը

1

 

Գծապատկեր 2․ Թեկնածուների մասնաբաժինը որպես մասնակցության ֆունկցիա

 2

Գծապատկեր 3․Կեղծիքները ձայների հաշվարկի ընթացքում

3

Աղբյուրը: ԿԸՀ և PFA-ի հաշվարկները: Ներառված են միայն եռանիշ հաշվարկները: Գիծը (մեծությունը` 10) մատնանշում է ակնկալվող համասեռ բաշխումը ձայների մաքուր հաշվարկի պարագայում: Փոքրիկ գծերը մատնանշում են 95 տոկոսանոց վստահության ինտերվալը յուրաքանչյուր առանձին նիշի համար: Chi-square թեսթի վիճակագրության մեծությունը 29.74 է (0.00-ի p-մեծությունը), ինչը ժխտում է համասեռ բաշխման հիպոթեզը: Ի տարբերություն սրան, Գյումրիում և Երևանում գտնվող տեղամասերի արդյունքների վերջին թվերի բաշխումի շեղումը համասեռ բաշխումից վիճակագրորեն նշանակալի չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728