Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվեցին այն մարդիկ, որոնք ուզում էին, որ Հայաստանում գեյ կլուբներ բացվեն». Հայկ Բաբուխանյան

Փետրվար 22,2013 14:23

Այսօր «Տեսակետ» ակումբում  ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն անդրադարձավ նախագահական ընտրությունների արդյունքներին: Ըստ նրա, առաջին անգամ էր, որ ընտրություններն այսքան օրինական էին ու առանձնահատուկ էր, որ կար հանդուրժողականություն. «Այդ հանդուրժողականությունը պահպանվեց հատկապես իշխանության  կողմից ու այն  փոխանցվեց ժողովրդին: Չկար ճնշումներ, վախի մթնոլորտ»:

Բաբուխանյանի խոսքով` ընտրությունների արդյունքները չեն որոշում մի քանի հարյուր մարդկանցով, որոնք այսօր ցույց են անում, այդ արդյունքները որոշում է ԿԸՀ-ն, իսկ դրանց համաձայն` հաղթել է Սերժ Սարգսյանը: «Կան մարդիկ, որոնք դժգոհ են, որ իրենց թեկնածուն չի հաղթել, բայց բնականաբար, չենք կարող առաջնորդվել այդ մարդկանց դժգոհություններով, կա օրենք եւ պետք է օգտվել օրենքից ու այն թույլ է տալիս բողոքարկել արդյունքները, բայց բողոքներ չկան: Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր շտաբի ներկայացուցիչներն էլ, քանի որ  ստորագրել են փաստաթղթերի տակ, նշանակում է ընդունել են այդ արդյունքները»,- ասաց Բաբուխանյանը, նշելով՝ թե Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջ Նազարի բախտին արժանացավ: «Այնպես ստացվեց, որ  լիբերալ գաղափարախոսության կրողներն իրենց ձայնը տվեցին Րաֆֆիին, քանի որ տեղ չունեին վատնելու: Կարծում եմ իր կենսագրության մեջ նա բազմաթիվ անգամ ունեցել է հնարավորություն՝ դառնալու լուրջ քաղաքական ուժ, բայց կործանել է դա: Նա իր քաղաքական կապիտալը պետք է օգտագործեր՝ ստեղծելով լուրջ քաղաքական ուժ:

Այն մարդիկ, որոնք իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին, չեն գիտակցել, թե ինչպես են վտանգել Հայաստանը, ինչպես կարելի է նախագահ ընտրել մի մարդու, որը խոսում է արտագաղթից, բայց որի զավակներն անգամ Ամերիկայի քաղաքացիներ են, եւ ի վերջո, ում շահերն է պաշտպանելու նա, եթե խնդիր սկսվի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Հայաստանի միջև…»:

Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ուզում եք ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողները անգիտակի՞ց են, նա, պատասխանեց, թե «Ժառանգության» թեկնածուին ընտրել են Հայաստանի քաղաքացիների երեք խումբ. նրանք, ովքեր ուզում են գնալ Վրաստանի ճանապարհով, այսինքն՝ խզեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, դուրս բերել ռուսական զորամասերը Հայաստանից, ներս թողել ամերիկյան՝ ՆԱՏՕ-ի զորքերը, իսկ ՆԱՏՕ-ի զորքերը նշանակում են թուրքեր, իսկ դա նշանակում է լուրջ վտանգ Արցախի և ամբողջ Հայաստանի համար: Մյուս խումբը կազմում են այն մարդիկ, ովքեր ուզում են գեյ ակուբներ ստեղծել, գեյ շքերթներ կազմակերպել և հայ ընտանիքի կերպարը աղավաղել: Երրորդը խմբում այն քաղաքացիներն են, ովքեր իսկապես դառնացած են իրենց սոցիալական վատ վիճակից և անգիտակցաբար, չիմանալով, թե ինչ գաղափարախոսության են աջակցում, ձայնը տվել են ընդդեմ իշխանության:

Բաբուխանյանը նաեւ հավելեց. «Միացյալ Նահանգները, եվրոպական մի շարք երկրներ Հայաստան են անընդհատ ներմուծում հսկայական քանակությամբ գումարներ տարբեր հ/կ-ների միջոցով, տարբեր աղանդների միջոցով, տարբեր ծրագրերի միջոցով: Այդ հսկայական գումարները դուք չեք տեսնի, որ դրանցով որեւէ գործարան են կառուցել, չկա այդպիսի բան: Չեք տեսնի որեւէ արտադրական բան: Կարող եք հարց տալ՝ բա ո՞ւր են գնում այդ գումարները: Դրանք հսկայական 100 միլիոնավոր դոլարներ են: Այդ գումարները տասնամյակներ շարունակ գնում են այն բազայի ստեղծման վրա, որ այդ բազան, դա այդ լիբերալ գաղափարախոսական հենարանն է Հայաստանում: Դրանք կան եւ Շիրակի մարզում, եւ Երեւանում, եւ Վանաձորում, ամենուրեք: Դրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանին վնաս հասցվի, որպեսզի Հայաստանի իմիջը ոչնչացվի, փորձում են ձվի մեջ մազ գտնել: Դա բազմաթիվ կրոնական աղանդներն են տոտալիտար, որոնք նույնպես փորձում են քայքայել հայ ազգի ինքնությունը, մեր Հայ առաքելական եկեղեցու դեմ գործողություններ են կատարում, փորձում են մեր ազգը պառակտել: Դա տարբեր տեսակի կուսակցություններն են, ովքեր հանդես են գալիս ակնհայտորեն հակահայկական ծրագրերով, այդ թվում եւ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ամիս առաջ փող չուներ 8 մլն դրամ մուծել գրավի համար, դրամահավաք էր սկսել: Երկու ամիս հետո նա ունեցավ եւ այդ 8 մլն դրամը, եւ ամենաթանկ նախընտրական կամպանիան անցկացրեց եւ ուրեմն այսօր էլ ինֆորմացիա կա, որ մարդկանց ինչ- որ գումարներ են տրամադրում, որպեսզի նրանք արտահայտեն որոշակի բողոքներ: Հիմա հարց ենք տալիս, բա որտեղի՞ց հանկարծ այդ դրամահավաքը բերեց հսկայական ֆինանսական միջոցներ: Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է: Այնպես որ, այդ մարդիկ կան, դա Հայաստանում մոտավորապես 200-250 հազար աղանդավորներն են, մոտավորապես 50 հազար այդ հ/կ-ներն են, ովքեր ֆինանսավորվում են Արեւմուտքից եւ վերջին օրերին ստացվեց հրաման: Դուք բոլորդ տեսաք: Վերջին օրերին ստացվեց հրաման, շատ ցրված էին ձայները, մի մասը Բագրատյանի կողմնակից էր, Պարույր Հայրիկյանը ազգային լիբերալ գաղափարախոսության կողմնակից է, մի մասը ինքն էր ստանում եւ հինգ-հինգ տոկոս էին իրենք վերցնում: Եվ եղավ հրաման, որ բոլոր այդ ուժերը պետք է կենտրոնանան մեկ թեկնածուի վրա, որպեսզի փորձեն այդ թեկնածուի ձայները բարձրացնեն: Այդ հրամանը եղավ այն դեսպանատներից, որոնք անընդհատ մեր նախընտրական կամպանիայի ընթացքում փորձում էին խառնվել մեր ներքին գործընթացներին, ընտրություններին: Այնպես որ, այդ ամենը կա, այդ փողը աշխատել է Հայաստանում, շարունակում է աշխատել: Մարդիկ կան, որոնք ասում են, որ ես ուզում եմ, որ գեյ կլուբներ լինեն Հայաստանում, բա ուր պիտի գնա այդ մարդը, իհարկե՝ պիտի գնա Րաֆֆիին ձայն տալու, որովհետեւ հիմա այդպիսի բան հնարավոր չէ»:
Հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է գեյ կլուբնե՞ր բացել, Բաբուխանյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն առաջարկում է, Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց այն Ծոմակ կոչեցյալ տականքի այդ որջը միասեռականների, որպեսզի աջակցի, որպեսզի այդ որջը շարունակի գործել, շարունակի զարգացնել այդ գաղափարախոսությունը եւ նման մարդը, նման թեկնածուն… Ես ընդհանրապես զարմանում եմ՝ երեւի տասը տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ նման մարդը կարող է Հայաստանի Հանրապետությունում թեկնածություն դնել, բայց, ցավոք սրտի, Հայաստանում մեր ազգային պատկերացումների, մեր ավանդույթներից շատերը փորձում են նենգափոխել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (27)

Պատասխանել

  1. karen says:

    Գոնե այս անձնավորությունը չխոսար

  2. Գնել says:

    Իսկ դու կամ դուք ում շահերնեք պաշպանում ? փողապաշտների թե բեսպրիդելների Ձեր պես սարնասիրտ ու սարնարյուն Հայաստանն իրա պատմության մեջ չի տեսե; Դուք սրտացավ եք ձեւանում բայց տներ եկ քանդում թիկունքից; Դուք ձեր վարք ու բարքով Հայ ացքի դուշմանեք դարնում չեք տեսնում չեք հասկանում միքիչ մարդ եղեք այ եսասերներ քիչ ձեր մասին մտածեիք վոր բանն սրան չհասներ ում եք մեղադրում; Դուք մենակ անձնագրով եք Հայ մեկե ինքնակոչումով; Գեյ ես խարնե իրար կարավարությունա թե մանկապարտեզ եսինչեր եք ձեզ թուլ տալի ամոտնել ա մարդու համար

  3. Հովհաննես Ղազարյան says:

    Պարոն Բաբուխանյան, փաստորեն դուք կարծում եք, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ, ուզում են, որ Հայաստանում գեյ կլուբներ բացվեն, շքերթներ անցկացվեն? Ձեր փոխարեն մինչ արտահայտվելը կընտրեյի ավելի պատասխանատու արտահայտություններ… Ով ուզում է լինի, իրավունք չունի վիրավորել ոչ Հովհաննիսյանի, ոչ Սարգսյանի և ոչ էլ մյուս թեկնածուների ընտրազանգվածին: Այդ արտահայտությամբ դուք ձեր ուսերին ավելի քան ծանր բեռ եք վերցնում….

  4. Poghos says:

    Փաստորեն՝ դու էլ ես ձայն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին:DDDDDD

  5. Jon says:

    գեյ կլուբերը բացվեն, որ քո նմանները դրա համար չհասնեն եվրոպա

  6. Ոսկան says:

    Ողբամ Սերժին, որ քո նմաններն են իր թիմակիցները: Դու Լֆիկ Սամոյից ավելի բեթար ես… Ոչինչ ամեն մարդ վերջում կստանա այն ինչին ինքն իրոք արժանի է:

  7. Կարևոր չի says:

    Ասա ողբամ խելքդ, որ մինչև հիմա յուղը վրեն ա

  8. David says:

    Էդ քթիդ տակի մազափնջի ա*րև;Ամեն հիվանդ իրա ցավից է սովորաբար խոսում, բայց այս ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ժանտախտի դիմանալ,բայց ոչ Սերժին;Տարբերություն հասկանալու համար ծոմ պահի,Ծոմակացավը քոնն է;

  9. Արշակ says:

    Հիմարութիւն հիմարութեանց: Դուք չեք կարող ձեր արտահայտությունները հիմնավորել:

  10. Ramis Ohanyan says:

    Պաշտպանիր թեկնածուիդ, ավելի ճիշտ է ասել` տիրոջդ, բայց մի արատավորիր ընդդիմադիր թեկնածուին եւ նրան քվեարկած նվազագույնը 525 հազար մարդկանց: Ես դեմ եմ գեյ-ակումբներին, դեմ եմ աղանդներին, դեմ եմ կեղծ հայրենասերներին, դեմ եմ ծայրահեղականներին, դեմ եմ ազգս ու երկիրս ծախած ու լափած, ծախող ու լափող բոլոր մարդկանց, բայց ընտրել եմ Րաֆֆիին, ու ինձ նման վստահաբար հազարավորներ: Կարեւոր չէ, թե Րաֆֆին քաջնազարյան բախտով, ժողովրդին բարեւ տալով եւ արժանիորեն է ընտրվել, կարեւորը նա է, որ նա ընտրվել է: Հայաստանյան ներկա պայմաններում դա անկարելի է դժբախտաբար ապացուցել, ինչպես հնարավոր չեղավ ապացուցել 1996-ին, 2003-ին, 2008-ին: Բայց դա դեռ չի նշանակում, որ նա չի ընտրվել:Իմաստուն խոսքն ասում է` “Իրավունք ունենալն ու իրավունք ստանալը երկու տարբեր բաներ են”

  11. Trdat says:

    Могут быть разные истины и концепции, а Бабуханян известен как любитель конспирологии и всяких заговоров. Но пусть он оценит самую простую арифметику и при этом смело заявит, что с Арменией все в порядке, – так вот, Максим Акопян, директор медно-молибденого комбината в Каджаране, ежемесячно получает 100 000 тыс. дол. зарплаты, и в то же время 1 000 000 граждан Армении живут на 100 дол. в месяц и это в лучшем случае. Бабуханян не молод и вышел из той же страны, что и многие из нас, а потому не может не видеть нынешнего социального безумия в Армении. Если же он видит, и говорит как выше, то ему в любом случае надо будет вырвать язык и сломать пальцы, чтобы он заткнулся, если же он не видит, то уже наказан своей духовной слепотой и болезнью совести.

  12. Հրայր Գրիգորյան says:

    Պարոն Բաբուխանյան, Հայաստանում գեյ-կլուբներ գործում են դեռ 2000 թվականից, հետագայում նորերն են բացվել հները փակվել և այդպես շարունակ: Գեյ համայնքը միայն շնորհակալ կարող է լինել այդ ժամանակներից ի վեր մինչ օրս երկրի իշխանություններին նման մեծահոգության համար:
    Իսկ միգուցե հաջորդ նախագահականին դուք ձեր թեկնածությո՞ւնն եք ուզում դնել: Այդ դեպքում իհարկե դուք պատմության էջեր կանցնեք, որպես Հայաստանում առաջին գեյ շքերթի կազմակերպման մեծ ավանդ ունեցող:

  13. Maxim says:

    Եթե նման կլուբներ կան, ապա վատ չէր լինի, որ նրանցից մեկը կոչվեր,՝ բաբուխանյան և նրա նկարը:

  14. Դավիթ says:

    Պարոն Բաբուխանյան, լավ կլինի աշխատացնեիք ուղեղի շարիկները։ Կարծում եմ՝ չէր խանգարի ու էսպիսի անհիմն ու անմակարդակ մեկնաբանությունների հոսք ուղեղիցչէր գա։

  15. dyadyur says:

    Հայկ,Ռ.Հովհաննիսյանը չի պատրաստվում Հայաստանում գեյ-կլուբ բացել:Այնպես ու դու դարձյալ մնացիր ԿՈՄԱՅԳՈՒ հույսին:

  16. A.G. says:

    Հարգելի առավոտ թերթի անձնակազմ, ինչպես կարելի է ցիտել Հայկ Բաբուխանյանին? Ոչ մի գիտակից մարդ իրեն թույլ չի տա ես մարդու ասածների հետ հաշվի նստի:

  17. lion says:

    Բաբուխանյանի խոսքով` ընտրությունների արդյունքները չեն որոշում մի քանի հարյուր մարդկանցով,/հաշվել չգիտես`սովորիր.Մի քանի հարյուրը դուք եք…/
    որոնք այսօր ցույց են անում, այդ արդյունքները որոշում է ԿԸՀ-ն,/ընտրում եմ ես,մենք ,հաշվում են ու ասում այն ինչ մենք ենք ասել……/ իսկ դրանց/ձեր կեղծմամբ/համաձայն` հաղթել է Սերժ Սարգսյանը: «…., կա օրենք եւ պետք է օգտվել օրենքից ու այն թույլ է տալիս բողոքարկել արդյունքները/եդ ձեր օրենքը երբ է ազնվորեն գործել, քսան տարի ենթարկվել եք քյոխվին օրենք ……../բայց բողոքներ չկան: Այն մարդիկ, որոնք իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին, չեն գիտակցել,/դու գիտակցել գիտես արի մեր կողքին կանգնիր ու ասա.մի մնա ստվերում/ թե ինչպես են վտանգել Հայաստանը,/Հայաստանը վտանգել եք դուք `հայաստանը թալանողների հետ/ Երրորդը խմբում այն քաղաքացիներն են, ովքեր իսկապես դառնացած են իրենց սոցիալական վատ վիճակից և անգիտակցաբար, չիմանալով, թե ինչ գաղափարախոսության են աջակցում, ձայնը տվել են ընդդեմ իշխանության: Անգիտակցաբար գիտակից դուք եք հասցրել ժաղովրդին այս աստիճանին ու արդարանում ես ու եք .Մեղք եք.
    Րաֆֆին եղածների մեջ այն մարդն էր ում ժողովուրդը ընտրեց իսկ իշխանությունը իր գործն արեց.Բարոյական իրավունք չունեք ազգին այսքան աղքատացնելուց հետո խոսել է հետո ինչ թե գազեթ ունես կամ սահմանադրական իրավունք ……..ասացվածքը ասեմ ..գորտի երեսին ………հասկացար մենք մի քանի հարյուր չենք շատ ենք .զգույշ կաց միամիտ ստրուկ

    • Ararat says:

      Շատ դիպուկ հակափաստարկ բաբուխանյանին: Շատ ուժեղ ներկայացրեցիք դրա վայհաչոցների պատասխանները: Դրան թվում է թե ինչ բարբաջել է , պատասխանները չկան : այ քեզ պատասխպաններ, դե կարդ աու իմացի, որ քեզնից խելցի շատ մարդիկ կան Հայաստանում:

  18. Artur says:

    Միթե կարելի է ամեն հիմարից հարցազրույց վերցնել

    • Ararat says:

      լավ ասեցիք; Սրան թվում է թե, ու եկելե ն լրագրողները, ինքը ասելիք ունի : Էնա ասեցիր այն, ինչը քո նման ,,քաղաքական դիակներին,, հատուկ է..

  19. Aram says:

    Էտ գալուբոյներից որ խոսում ես, այ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, հիշում եմ էն խոսքը, որ գողը ամենաբարձրն ա գոռում. բռնեք գողին:

  20. h.a. says:

    ուզում եք ասել հիմա յեղի ու մեղրի մե՞ջ ենք, չգիտենք թե Րաֆֆին ինչպիսի նախագահ կդառնար, բայց հաստատ սրանից ավելի վատ վիճակում չէինք հայտնվի, Րաֆֆին հերթական սոված մեկը չի, որ սկսի արդեն ավանդույթ դարձած ալան-թալանով սկսի ղեկավարել երկիրը…հա, մեկ էլ ամբախ-զամբախ ենթադրություններ մի արեք, րաֆֆուն ընտրել են նրանք, ովքեր դեմ են ներկա թալանող իշխանությանը, գեյեր-ծոմակներ մեջտեղ մի գցեք

  21. Սարգիս says:

    Սահմանադրությամբ, ես իրավունք ունեմ այս մարդուն՝ բաբուխ-ին, ասելու ՝ ՅԱԽՔ ?

  22. Saqo says:

    Պապայի աչքին լավ երևալու փորձերը Ձեզ ծիծաղի առարկա են դարձրել: Սթափվեք և նայեք, ձեր շարքերում խայտառակ խուճապ է:

  23. Հայկ says:

    Բարձր արժանիքների իսկական դրոշմը ծնված օրից նախանձ չունենալն է:

  24. Սվետա says:

    էս ովա? Բա էս աստիճան տականք կլինեն? Զզվում եմ քծնվողներից

  25. ՏՍ says:

    Ես էլ սկզբից զայրացա, որ այսպիսի բան է ասել գեյերի հետ կապված, ԲԱՅՑ ասեմ՝ ծիծացիղ մեռա, երբ անցյալ ուիքենդին կլուբերից մեկում մի համասեռական՝ ու ասեմ շատ հաճելի, ասաց՝ բարեեեւ, ես Րաֆֆիի կողմնակիցներից եմ. Ի դեպ՝ եթե ժառանգության կողմնակիցները կաղապարված չեն՝ ապա պիտի նայեն որ նույնիսկ իրանց ա կոմպլիենտ արել՝ ձայների տեսանկյունից ի նկատի ունեմ. իսկ քաղաքական վերլուծական տեսանկյունից ՝ այո ոչ ոք կուրսի էլ չի թե ինչ կուրս ա իրանց սպասում, ուզում ա դա անգիտակից դիտվել թե պարզամիտ: բաից ելել են հանուն ազատության: լոլ: չորրորդ հանրապետության մասին ինչ-որ մեկի ականջին ասել է՝ դա ի՞նչ է: հա, տեսնենք ամերիկացիները իրենց զեկկույցում գեյերի նկատմամբ խտրականությունից ինչ կասեն լոլ

Պատասխանել Maxim

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728