Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ միացում. Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները Սյունիքում

Փետրվար 27,2013 12:09

Դիտեք Մեղրիում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները՝ ըստ «Սիվիլնեթի» հեռարձակման: Այս պահին նա հանդիպում է Մեղրիի քաղաքապետի հետ:

Հիշեցնենք, որ Մեղրի քաղաքի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը նախապես ասել էր «Առաջին լրատվական»-ին՝ եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հարգել տեղական իշխանությանը, Մեղրի քաղաքի ժողովուրդն էլ իրեն չի հարգի:

Քաղաքապետի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հարգեր ՏԻՄ-ը՝ երեք օր առաջ իրեն տեղեկացնելով իր ղեկավարած քաղաքում կազամակերպվող հավաքի մասին: Բայց եթե չի հարգել ու տեղեկացրել, արհամարհել է, նրա խոսքով՝ ժողովուրդն էլ իրեն չի հարգի ու չի մասնակցի այդ հավաքին:

«Մեղրիի ժողովուրդը շատ լավ պատկերացնում է իր անելիքը: Կարծում եմ, որ նա կգա, պատերի հետ կհանդիպի ու կգնա: Այդ հանդիպմանը մարդ չի մասնակցի, եթե մարդիկ մտադիր լինեին մասնակցելու հանդիպմանը, Մեղրիի հրապարակը, որտեղ նախատեսվում է հանդիպումը, մարդկանցով լի կլիներ, բայց մարդ չկա: Եթե նա չի հարգել տեղական իշխանությանը, ժողովուրդն էլ իրեն չի հարգի»,- մեկնաբանեց Մեղրիի քաղաքապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դրանք բոլորը նույն հանքային կլանի ՆՇԱՆԱԿՎԱԾ մարդիկ են:

Պատասխանել Վարազ Սյունի (Ամստերդամ)

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728