Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակյանի որդին կազմակերպիչներից է

Փետրվար 28,2013 12:33

Քիչ առաջ ԵՊՀ այցելեց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Վերջին օրերին կազմակերպված դասադուլի վերաբերյալ պարոն Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ «առաջին հերթին  ամեն ինչի համար պատասխանատու են բուհի ռեկտորները, նրանք, ովքեր փակում են բուհի դռները: 2008-ին երբ ժողովուրդն էր խաղաղ ցույց անում, իշխանությունները նրանց դեմ հանեցին  Ղարաբաղի սպեցնազը: Այսօր ուսանողներն են իրենց բողոքն արտահայտում՝ հանում են ախալքալակցիներին: Մտածված ծրագիր է, մեր ժողովրդի մեջ պառակտում են ուզում մտցնել»:

Պարոն Սեդրակյանը ասաց նաեւ, որ այսօր ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի եւ դասադուլի կազմակերպիչներից մեկն իր որդին է եղել՝ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներից Գեւորգը: Նա եկել էր որդուն տեսնելու եւ կարճատեւ հանդիպումից հետո հեռացավ:

Այս պահին ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի առջեւ սակավաթիվ ուսանողներ են մնացել՝ առանձին խմբերով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728