Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գիզիրյան. « ՀՀ նախագահն Շիրակի մարզում չի պարտվել, պարտվել եմ ես»

Փետրվար 28,2013 20:46

Այսօր կառավարությունը հաստատեց Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի դիմումը: Աշոտ Գիզրյանը, հրաժեշտ տալով Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին ՝ իր հրաժարականը պատճառաբանեց այսպես. «Շիրակի բնակիչներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, հարգելի գործընկերներ, այս պարտությունը ես ընդունել եմ որպես իմ պարտություն, Հայաստանի հանրապետության նախագահն այս մարզում չի պարտվել: Ես եմ պարտվել և դուք` էստեղ նստածներդ, մարդիկ, որոնք դրա համար պատասխան պետք է տային: Այսինքն այն մարդիկ, որոնք աշխատել են»:

Շիրակի նախկին մարզպետը մի քանի անգամ շեշտեց, որ ինքը շիրակցիներից նեղացած չէ, անտեր չի թողնում մարզը և իրեն շիրակցի է համարում:

Թե ով կպաշտոնավարի գեներալ Գիզիրյանից հետո, շիրակցիներին դեռ անհայտ է մնում, նրա հրաժարականի դիմումը ստորագրել են` ժամանակավոր պաշտոնակատար չնշանակելով: Չի բացառվում, որ մարզպետի հարցը լուծվի այսօր` ՀՀԿ-ի ընդլայնված նիստի ժամանակ: Արման Սահակյանը լրագրողների հետ զրույցում արդեն իսկ հերքել է, թե ինքն է նշանակվելու մարզպետ:

Շիրակի գեներալ մարզպետի հրաժեշտի այլ մանրամասները ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Nuran Sinanyan says:

    Ինչ ասես այս մարդուն, որը չի հասկանում, թե որն է մարզպետարանի աշխատակիցների դերը ընտրություններում: Նրանց գործը ոչ թե այս կամ այն թեկնածուին օժանդակելն է նրա ընտրության հարցում, այլ կանոնավոր ընտրությունների անցկացումը:

  2. Սամսոն says:

    Ինքը նեղացած չի , բայց շիրակցին է իրենից նեղացած, որ 2 տարի աշխատելով մարզում, հեռակ էր կառավարում կամ չէր էլ կառավարում, ուղղակի ՛՛գռդոն՛՛ էր անում, հիմա էլ ընենց է սրբանում, ոնց որ էդ ա հա պտի լաց լինեն շիրակցիները, բացառությամբ՝ մարզպետարանի վարձու լացկանների ու էլի մի քանիսի, որոնց անունները ուղղակի չարժի հրապարակել: Որ երգեք էլ .՞Հով սարեր, մով սարեր , Գիզիրյանիս ետ բերեք՞, իրա բանը բուրդ ա լինելու, որովհետև, այո, ինքը պարտվել է, որոհետև իրա կլանն ա պարվել:Ծնունդով որտեղից է? դրա համար էլ ծանր է պատասխան տալըլ լինելու :Իրա ձեռքերը մաքուր չեն շատ հարցերում, այդ թվում՝ մարտի 1-ի:

  3. Վահե says:

    Մի հատ նայեք ՀՀ նախագահի՝ քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզ կատարած այցի ձայնագրությունները ու տեսեք , թե համայնքների բնակիչները, օրինակ Ազատանի, ոնց են դժգոհում մարզպետից ու կտեսնեք, որ Ս.Ս-ն Շիրակի մարզից ձայն չի հավաքել գիզիրյանների ու սահակների պատճառով:Ահա և վերջ: Չընդունված մարդկանց պատճառով , ՀՀԿ ձախողվեց:Կարծում ենք, եզրակացությունները պետք է ՀՀԿ անի ու Գիզիրյանից հետոմ ՞ճամփու ղայդեն՞պտի շատերը նվագեն ու երգեն:

  4. Sarmen says:

    Այ որ լրատվականները լավ աշխատեին, կվերլուծեին մի օր, թե վերջին տարիներին իրականում ովքեր են ղեկավարել Շիրակի մարզը. Փիրումյանի ժամանակ՝ նրա վարորդ Գուգոն, Ռոմիկի ժամանակ՝Սիմոնյան Հովսեփը, մինչև Նանյանի նշանակումը՝՝մարզպետի տեղակալը, Նանյանի ժամանակ՝ ով ասես, Գիզիրյանի ժամանակ ՝էլի մարզպետի տեղակալը:Սա փաստեր են, միթե որևէ մեկը չի վերլուծել սա: Այնպես որ , Շիրակը միշտ էլ գորնականում ղեկավար չի ունեցել, բոլորը կցուկներ են եղել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728