Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ» ոստիկանն Աբովյանում նկարահանում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 21:20

IMG_2189 IMG_2196Այսօր Կոտայքի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքներին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունից հետո օպերատոր ոստիկանների թիվը անհամեմատ նվազել էր:

Նրանք, ովքեր նկարահանում էին մարզային հանդիպումները, ոստիկանական համազգեստով էին: Սակայն Աբովյանում նկատեցինք քաղաքացիական հագուստով մի երիտասարդի, որը դարձյալ մեկ առ մեկ նկարում էր հանրահավաքի եկած աբովյանցիների դեմքը:

«Ժառանգության»՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի շտաբի ներկայացուցչի հետ մոտեցանք նրան ու խնդրեցինք ներկայանալ, քանի որ ակնհայտ էր, որ լրատվական դաշտի աշխատակիցը չէր կենտրոնանա միայն հանրահավաքի մասնակիցների դեմքերի վրա: Նա մի քանի անգամ ձեւացրեց, թե չի լսում եւ շարունակեց իր գործը՝ արդեն տեսախցիկն այլ ուղղությամբ պահելով: Հետո տեսնելով մի շարք լրագրողների «ճնշումը», ներկայացավ, որ ոստիկան է: Հարցին՝ փաստաթուղթ ունե՞ք՝ նա վստահեցրեց, որ ունի, բայց այդպես էլ ցույց չտվեց՝ փախչելով:

Տարածքի ոստիկանները վստահեցրին, որ այդ տղան ոստիկան չէ, համակարգի աշխատող չէ. «Աբովյանցի է»:

Ժառանգության ներկայացուցիչները խնդրեցին ոստիկաներին աջակցել եւ այդ երիտասարդով զբաղվել: Վերջիններս խոստացան պարզել կեղծ ոստիկանի ինքնությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728