Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կոնգրեսական Սմիթին ռուսական վիզա չի տրամադրվել

Փետրվար 28,2013 21:05

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, Հելսինկյան ենթահանձնաժողովի համանախագահ, հանրապետական Քրիս Սմիթին Ռուսաստանի մուտքի արտոնագիր չի տրամադրվել:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել «Foreign Policy» ամսագրի «The Cable» բլոգում: Կոնգրեսական Սմիթի գրասենյակը «Ամերիկայի Ձայն»-ին դեռևս չի տրամադրել այս տեղեկությունների հաստատում:

Հանրապետական Քրիս Սմիթը հայտնի է որպես «Մագնիտսկիի օրենքի» մշակողներից մեկը: Ըստ նրա, հենց դա է Ռուսաստանի հյուպատոսությունից մերժում ստանալու պատճառը:

«Մագնիտիսկիի օրենքը այն հանգամանքն է, որի պատճառով ինձ վիզա չի տրամադրվել: Նման բան հետս կատարվում է առաջին անգամ: Ես ցնցված եմ: Նույնիսկ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների ամենածանր օրերին ես բազմիցս ճանապարհորդել եմ այնտեղ», – «Foreign Policy»-ի փոխանցմամբ, ասել է Սմիթը:

Ամսագրի բլոգում նշվել է նաև, որ կոնգրեսական Սմիթը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակովի հետ: Վերջինս սակայն ասել է, որ վիզայի մերժման մասին որոշումն ընդունվել է Մոսկվայում, այլ ոչ թե Վաշինգտոնում: Կոնգրեսականին վիզա տրամադրելու հարցում չի կարողացել աջակցել նաև Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը:

Ռուսաստանում Սմիթը նախատեսում էր քննարկել «Մագնիտսկիի օրենքի» հետ կապված արձագանքին վերաբերող որոշ հարցեր, այդ թվում՝ ամերիկացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրման նկատմամբ արգելքը և ԱՄՆ-ում ապրող ռուսաստանցի որդեգրած  երեխաների դրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728