Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հաճընցի. «Ինչի՞ համար են նշանակել Կոտայքի մարզպետին՝ փող հավաքելու համա՞ր» (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 22:18

IMG_2149 IMG_2166«100%-ով հավատում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես վստահեցրեց Բյուրեղավանում «Ժառանգության» առաջնորդի հանրահավաքին եկած բնակիչներից մեկը

Մեր հարցին՝ ի՞նչ դժգոհություններ ունեք տեղի իշխանություններից՝ բյուրեղավանցիները պատասխանեցին. «Մենք իշխանություն ունե՞նք: Եթե լինի՝ նոր դժգոհություն պիտի լինի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքի մարզում պահանջում էր մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրաժարականը: Մեր հարցին՝ տեղի՞ն է պահանջում՝ բնակիչներից մեկը պատասխանեց. «Ինքը գիտի: Ինքը գիտի, որ նա չի աշխատում ժողովրդի համար»: Իսկ թե ում համար է աշխատում մարզպետը՝ բյուրեղավանցու խոսքերով՝ «Ոչ մենակ իրա համար, իրա՛նց համար»:

Նոր Հաճընում նույնպես դժգոհեցին մարզպետից եւ  հիմնավորեցին նրա հրաժարականի պահանջը. «Ոչ մի բան չի անում: Ժողովրդին չեն ապահովում աշխատանքով, կյանքը չի բարելավում»: Ի՞նչ պիտի անի մարզպետը, որ չի անում՝ ըստ Նոր Հաճընցու՝ «Թող մեր զավոդները գոնե աշխատացնի, բա ինչի՞ են նշանակել մարզպետ՝ փող հավաքելու համա՞ր: Նշանակել են, որ ժողովրդի  հոգսերը հոգա, չէ՞: Թող ժողովրդին աշխատանքով ապահովեն, էլ ժողովրդի վեջը չի լինի՝ ով կլինի թագավոր, ով չի լինի: 80 տարեկան մարդ եմ՝ 8 երեխաս թոռներիս հետ արտասահմանում են, ինչի՞ համար»,-պատասխանեց Հարություն Անթալյանը:

Նոր հաճընում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման բավականին մեծ թվով մարդիկ էին եկել: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց մոտ նորմալ ընտրություններ են անցել. «Ընդհանուր հանրապետության մասշտաբով չեմ կարող ասել, բայց մեզ մոտ նորմալ են անցել»:

Մեր դիտարկմանը, որ այդտեղ՝ Նոր Հաճընում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսնանը՝ նա պատասխանեց. «Դե նորմալն էլ դա  նկատի ունեմ, էլի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հարցնում է մարդկանց՝ պատրա՞ստ են երկարատեւ պայքարի, օրինակ, Նոր Հաճընում պատրա՞ստ եք՝ բնակիչը հարցին հարցով պատասխանեց. «Ռազմական ռեժիմը կարո՞ղ ա փոխվի էլի, Մարտի 1 եւ այլն եւ այլն»:

Թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյան եւ ոչ Սերժ Սարգսյան՝ Նոր Հաճընցին պատասխանեց. «Աղջիկ ջան, շատ խորացար: Ես մեծ մարդ եմ, հլը չեմ կարողանում կենտրոնանալ»:

Մենք ճշտեցինք՝ վախենո՞ւմ եք կարծիք հայտնել՝ պատասխանեց. «Ես ոչ մի բանից, ես մենակ մահից եմ վախենում, էն էլ չի գալիս տանում: Մեծ մարդ եմ, ինչի՞ց եմ վախենում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728