Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ համամասնական ցուցակը ավագանու ընտրություններին կգլխավորի Տարոն Մարգարյանը

Փետրվար 28,2013 22:24

News.am. Քիչ առաջ ավարտվել է Հանրապետական կուսակցության խորհրդի, այնուհետեւ՝ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ խորհրդի նիստին քննարկվել է ընտրությունների արդյունքները, որակը, եւս մեկ անգամ փաստել են, որ իրենց  հաջողվել է կազմակերպել լավագույն ընտրություները: «Իրենց թերություններով հանդերձ սրանք լավագույն ընտրություններն էին, թե ընտրարշավն էր լավը, որովհետեւ դրանում բացակայում էր անձնական վիրավորանքը, կոռեկտ պայքար էր գնում: Նույնը կարող եմ ասել նաեւ հետընտրական զարգացումների մասին, այս փուլում չկան քաղաքական մերժողականության կոչեր»,- նշեց նա:

Խորհրդի նիստին զեկույցով հանդես է եկել Դավիթ Հարությունյանը, ով նշել է, որ բոլոր դիտորդները տվել են բարձր գնահատական ընտրություններին:

Ընդմիջումից հետո տեղի ունեցել ԳՄ նիստ, որի ժամանակ քննարկվել է մեկ հարց: Հայաստանի նախագահն առաջարկել է, որ գալիք ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորի Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Բոլորը ողջունեցին եւ դրական գնահատեցին այդ որոշումը, այլ առաջադրումներ չեղան, նախագահ Սարգսյանի առաջարկն ընդունվեց միաձայն»,- նշեց նա: Այսպիսով՝ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ  համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ նիստին կադրային որեւէ փոփոխության հարց չի քննարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728