Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետը հրաժարական կտա, եթե ՀՀԿ-ն նման որոշում կայացնի

Փետրվար 28,2013 23:44

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Կապանի քաղաքապետարանում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց նշված ժամանակահատվածում կատարված աշխատանքները, խոսեց առաջիկա անելիքների եւ ապագա ծրագրերի մասին: Քաղաքում իրականացվել են մի շարք աշխատանքներ. գիշերային լուսավորության բարելավման, բարձրահարկ շենքերի վերելակների, ներհամայնքային ճանապարհների, բակերի բարեկարգման եւ ասֆալտապատման, մանկապարտեզների խմբասենյակների նորոգման եւ այլ աշխատանքներ, որոնց մեծ մասն իրականացվել է պետբյուջեի, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության, ԶՊՄԿ-ի միջոցներով, ինչպես նաեւ ներդրում է եղել համայնքային բյուջեից:

Քաղաքում անցած ամիսների ընթացքում նաեւ աշխատանքներ են տարվել ինքնակամ շինությունների բացահայտման ուղղությամբ: Ըստ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի` համայնքի տարածքում բացահայտվել եւ արձանագրվել է ինքնակամ շինության 15 դեպք: Դրանց կանխարգելման եւ հետեւանքների վերացման նպատակով կիրառվել է 6 վարչական տուգանք, իսկ մյուսների նկատմամբ վարչական վարույթ կիրառելու գործընթացը շարունակվում է: Կապանի քաղաքապետը նաեւ պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում նաեւ իր հրաժարականի մասին հնչեցված այն հարցին, թե արդյոք քաղաքապետը հրաժարական կտա՞, եթե նման որոշում կայացնի ՀՀԿ-ն: «Հանրապետական կուսակցությունն անկախ ընտրությունների առիթից ցանկացած դեպքում կարող է նման որոշում կայացնել, եթե դուք հարցնում եք կուսակցության համապատասխան որոշման դեպքում ես կթողնե՞մ իմ լիազորությունները, թե՞ ոչ, ապա իհարկե այո, բայց ես դա չեմ ուզում կապել ընտրության հետ»,-ասաց Աշոտ Հայրապետյանը եւ մեկ անգամ եւս հերքեց իր հրաժարականի մասին շրջանառվող բոլոր լուրերը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին կոչ եմ անում միանալ «Ժառանգությանը» և ժողովրդական սկսված շարժմանը,որի հաղթանակին չեմ կասկածում: Ու սրանում ես միանգամայն լուրջ եմ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728