Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Նազարյանը սկսեց հացադուլը

Մարտ 03,2013 10:38

Հայաստանի դրոշի ներքո 1996 թվականին՝ Ատլանտայի, եւ Բուլղարիայի հավաքականի կազմում 2000 թվականին՝ Սիդնեյի, օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արմեն Նազարյանը, որ վերջերս հայտարարել էր, թե որպես սպորտային ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու՝ ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ բողոքի նշան, հացադուլ է հայտարարելու, սկսել է այն: Այս տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքում: «Ըմբշամարտը միշտ էլ եղել է օլիմպիական խաղերի ծրագրում եւ այն հանելը սխալ է», – հայտարարել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031