Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահե». Փաստավավերագրական ֆիլմ Ջավախքի մասին

Մարտ 05,2013 15:09

Փետրվարի 4-ին «Միտք» վերլուծական կենտրունում կինոդիտում էր կազմակերպվել: Ներկայացվեց ջավախահայության, Ջավախքի սոցիալական և այլ հիմնախնդիրների մասին պատմող «Վահե» փաստավավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Միտք»  վերլուծական կենտրոնի կողմից: Կենտրոնը ձևավորվել է 2005 թվականի ապրիլի 22-ին՝ մի խումբ երիտասարդների,  պատմաբանների, ազգագրագետների և այլ մասնագետների շնորհիվ: Տարիների ընթացքում իրականացրել է մի շարք նախաձեռնություններ, որոնցից մեկն էլ հենց Ջավախքի հիմնահարցի մասին պատմող ֆիլմի ստեղծումն էր. «Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին, այսօր կներկայացվի երկրորդ անգամ, – ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի անդամ Սևակ Տիգրանյանը, – այսօր Ջավախքը կարծես հասարակության կողմից մոռացված լինի, բոլորը խոսում են Ղարաբաղյան հիմնահարցի մասին, բոլորը զբաղվում են դրանով, իսկ Ջավախքով զբաղվող մասնագետները քիչ են, իսկ այնտեղ կան թե՛ սոցիալական, թե՛ այլ խնդիրներ, որոնց լուծում է պետք»: Սևակի խոսքով, այս մի քանի տարիների ընթացքում թեև որոշ ծրագրեր են ներկայացվել ջավախահայությանը, սակայն ռեալ ոչինչ չի փոխվել. «Այնտեղ 2007 թվականից անցկացվում է տնօրենների վերապատրաստման դասընթացներ, որտեղ անհրաժեշտ է վրացերենի ու վրացական պատմության իմացություն, իսկ հայրենենն ու հայոց պատմությունը շարունակվում են անտեսված մնալ», – ասում է նա: Ֆիլմի վերնագիրն էլ պատահաբար չէ ընտրված, հին հայերենում Վահե նշանակում էր արև:

Կինոդիտմանը հաջորդեց քննարկումը, որի ընթացքում մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքը, արեցին առաջարկություններ…

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031