Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ եք ողջին որոնում մեռյալների մեջ

Մարտ 05,2013 15:20

Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:

Ես արտիստ չեմ:  Ինձ չեն հասկանում: Ինձանից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Դե դու քո կերպարը փոխի: Կփոխե՞ս: Մարդը մի օրում, մի գիշերում չի փոխվում: Մարդը կաթիլ-կաթիլ անընդհատ, աննկատ է փոխվում, մեկ էլ տեսար դու` դու չես: Բայց ես չեմ փոխվելու: Չհավատաք:

Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա,  ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար,  Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես…

-Ո՞վ  եք դուք:

-Ես Վազգեն Սարգսյանն եմ:

-Լավ, ո՞վ է Վազգեն Սարգսյանը:

-Կգա ժամանակը, այդ մասին ես ձեզանից կհարցնեմ:

Արդար գործի համար շատերն են նահատակվել:

Մեզանում արդար գործի համար վերջին նահատակը Վազգենն է:

Արդար գործի համար Վազգենի սկսած պայքարը խաթարվեց ատելության ¨ ուրացողության մեխանիզմով առաջնորդվողների փոքրագույն ցանկությամբ ու անհանդուրժելի մաղձով: Տականքներն իրենց նպատակին հասան, որ հայ ժողովրդի պատմության մեջ ¨ս մի ս¨ էջ ամրագրվի: Չնայած Վազգենն ի վերուստ զրկված էր մեռնելու իրավունքից: Նրան տրված էր զոհվելու իրավունք: Սպարապետն ինչ իմանար, 20-րդ դարի վերջին տասնամյակը գնահատող ¨ տասնամյակի ձեռքբերումներով հպարտացող Վազգենն ի՞նչ իմանար, որ մեր այս տասնամյակում լինելու է նա¨ հոկտեմբերի 27-ը:

Աշխարհի հզոր կազմակերպությունները, որ որոշում են փոքր ժողովուրդների ճակատագրերը, իրենց նպատակին հասնելու համար հատուկ ֆինանսավորում են փոքր ժողովուրդների ողբերգություններին:

1999թ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, ներսի ¨ դրսի վերլուծաբաններից շատերն էին կարծիք հայտնում, թե տեղի ունեցած ողբերգությունը տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունք է:

Բայց Վազգենը հավատով էր լցված դեպի ապագան, դեպի արժանապատիվ, մաքրակենցաղ ու բարգավաճ ապագան: 21-րդ դարը մերն է լինելու, ¨ այդ հավատը նրան անընդհատ, ամեն քայլափոխի, ամեն մի վիճակում արհամարհելով ներսի ու դրսի դավերը, մղում էր առաջ, մղում հաջորդ քայլին:

Նշանակվելով վարչապետ, Վազգեն Սարգսյանի առաջին անկեղծ խոստովանություններից մեկը եղավ, որ բարձրաձայն արտահայտվեց. «Երկրի վիճակը ծանր է, բայց ոչ անհուսալի»: Անկեղծություն ցուցաբերած վարչապետը միաժամանակ վիճակից դուրս գալու ելք էր որոնում, ակնկալելով ժողովրդի աջակցությունը: «Ժողովրդի իրական վստահությունն ունենալու դեպքում շատ բան կարելի է անել»: (18 մայիսի 1999թ.)

Որպես երկրի վարչապետ նրա առաջին քայլը, անակնկալ քայլը,  հուլիսի 17-ին, բոլորի համար անսպասելի, Եր¨անի «քրջի» շուկայում հայտնվելն էր:

Նա գնաց կյանքից հոգնած ու գալիքից հույսը կտրած մարդկանց մոտ ¨ ասաց.

«Վեր կացեք, մարդիկ, դուք մենակ չեք, ես եկել եմ ձեզ օգնելու»: Եվ հուսահատ մարդիկ հիշեցին, որ նա պատերազմի ծանր օրերին մահապարտներին կոչ արած Վազգենն է:

Այսպես Քրիստոսն էր կյանքի կոչում հուսալքվածներին:

Բայց Վազգենը մեսիա չէր:

Մի ծեր կին, որ իր խորհրդային տարիների գրքերն էր վաճառքի հանել հանապազօրյա հացի փող հավաքելու համար, գրկեց վարչապետին ու չէր ուզում բաց թողնել.

-Տղաս, քեզ խնայիր, որ կարողանաս մեզ տեր կանգնել…

Լացակումած աղերսում էր ծեր կինը: Գուցե՞ ծեր կնոջ խոսքերում ժողովրդի իմաստությունն ու ահազանգն էր ամփոփված: Գուցե…

Նա, ով ապրում է իրականությունը խորությամբ զգալու ցավը, նա պատրաստ է զոհվելու ¨ ընթանում է ճակատագրին ընդառաջ:«Քրջի» բազարում Վազգենը տեսավ իրականությունը: Ազգային զարթոնքից առ այսօր երկրի համար պատասխանատու առաջին ու վերջին իշխանավորն էր, որ տեսավ երկրի  իրականությունն ու խոստովանեց` «սրտացավության պակասից եմ վախենում»:

Վազգենի շրջապատը չէր հավատում, որ նման քայլերով ընթացող Վազգենը կարող է նահատակ դառնալ: Վազգենի շրջապատը չէր հավատում, որ իրենք չեն հասցնի անգամ պարել Վազգենի հարսանիքին, քանզի ի վերուստ էր այդպես ծրագրված:

Հայոց հարսանիքը չկայացավ:

Ոչ ոք չէր ուզում զգաստանալ ¨ կանխատեսել, որ ֆինանսավորումը հայոց ողբերգության համար է ¨ ոչ թե հարսանիքի:

Վազգենի շրջապատը չէր կարողանում գնահատել Վազգենի ի վերուստ շռայլ մեծությունը, մեծության անսահմանությունը՝ իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են ու չէին հասկանում, որ Վազգենը չէր կարող հարսնացու ունենալ: Քրիստոսը հարսնացու ունեցա՞վ: Բայց Վազգենը Քրիստոս չէր: Պարզապես առաջնորդին առաջնորդ հարսնացու էր պետք:

-Քանի՞ ամուսնական առաջարկ եք մերժել:

-Ոչ մի:

-Կնոջ իդեալ ունե՞ք:

-Ոչ, հենց ձ¨ավորվի՝ կամուսնանամ:

-Իսկ եթե լուրջ, ե՞րբ կամուսնանա Վազգեն Սարգսյանը:

-Այս տարի նման խնդիր եմ դրել իմ առջ¨: Կարմիր թանաքով գրել եմ: Եթե կարմիր թանաքով ինչ որ բան եմ գրում գրքիս մեջ, դա իրականացվող է: Բայց սա մի գրեք թերթում: Բա որ հանկարծ չհասցնեմ:  15 սեպտեմբերի, 1999թ.

Եվ չհասցրեց:

Կարմիր տառերի նշանակությունն ավելի է, քան այլ գույնի տառերի: Վազգենը կարմիրով էր գրել: Կարմիրը ուղղելու համար է: Եր¨ի ուզում էր ուղղել բարձրյալից ստացած ճակատագիրը: Բայց Աստծո որոշումն ավելի արժանահավատ է, քան նրա ընտրյալի ուղղումը: Աստծո վճիռները անբեկանելի են:

Առաջնորդին առաջնորդ քավոր էր պետք: Դեմիրճյանը արդեն քավոր էր. «Վերջ, էս հարցը ես պիտի վերցնեմ իմ ձեռքը` լուծեմ: Պսակենք` վերջացնենք»: 15 սեպտեմբեր, 1999թ.

Սա դուր չեկավ շատերին: «Վազգեն Սարգսյան ¨ Կարեն Դեմիրճյան զույգը աշխարհիս ամենապարադոքսալ քաղաքական եր¨ույթն է: Ըստ էության, կարելի է գտնել որոշակի բացատրություններ, ընդ որում` շատ հետաքրքիր, սակայն գործնականում սա անբացատրելի եր¨ույթ է»:

Այս տողերը քաղված են այդ օրերի մամուլից: Այդ շատերի համար անբացատրելի եր¨ույթն արդեն վերածվում էր քավորության` քրիստոնյայի համար սրբության հավասար մարդկային կապի, փոխհարաբերության: Բայց հարսնացուն չկար: Ու չպիտի լիներ, որովհետ¨ այդպես էր կանխաորոշված Բարձրյալից: Լիներ, որ հետո այրիի կարգավիճակո՞վ ապրեր:

Եվ նա¨ քավորն էլ պիտի նահատակվեր նրա հետ, որ հայոց միասնությունը չկայանար, որ հայոց հարսանիքը փոխարինվեր ողբերգության: Փոքր ժողովուրդներին չեն ֆինանսավորում հարսանիքի համար:

Հայի ուրախության հացը շատ անգամ էր հոգեհաց դառել:

Բա ասու՞մ եք՝ Վազգենը մեսիա չէր:

Վազգենի շրջապատը չէր հավատում, որ Վազգենը կարող է գնդակահարվել: Իսկ Վազգենն ասում էր. «Ես Աստված չեմ, ես զինվոր եմ : Ոչ ոք չէր լսում նրան: Աստվածները չեն գնդակահարվում: Զինվորները նա¨ զոհվելու համար են: Վազգենը տարիներ շարունակ զոհվելու իրավունք էր խնդրում օրենսդիրից: Ոչ ոք չէր հասկանում նրան: Գոնե բոլորիդ փոխարեն զոհվելու սիրտ թողեք:

Ապագայի հանդեպ հավատը նրա միջից բացառապես հանել էր կասկածամտությունը, ¨ նա անգամ չէր անհանգստանում, երբ մտերիմները նախազգուշացնում էին սպասվող դավադրության մասին»: «Ինչ լինելու է, թող լինի միանգամից»:  25.10.1999թ.

Այս էր նրա որոշումը: Ու նա հասկանալով, որ անկասելի է այն, ինչ նախատեսված է ճակատագրով, խոստովանում էր, որ վախենում է շատ բան չհասցնել: Բայց չհասցրե՞ց:

Վազգենը չհասցրեց այն , ինչ իրեն էր վերաբերվում: Եվ բոլոր նրանք, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, կարծում են, թե Վազգեն Սարգսյանը չհասցրեց:

«Եթե ուզեի, կունենայի ավելի շատ հետ¨որդներ, քան կողմնակիցներ: Բայց ուզում եմ ունենալ կողմնակիցներ, որոնք նվիրված լինեն ոչ թե ինձ, այլ այն գործին, որը անում եմ: Ես իմ գործին շատ եմ հավատում: Շատ նրբազգաց եմ: Ու մեջքով զգում եմ կեղծիքը, փոխադարձ անհամակրելի պահերը»:

Վազգենին հասկանալու համար նրան ճանաչելը քիչ էր, նրա հետ շփվելը, նրա հետ աշխատելը քիչ էր:  Վազգենին հասկանալու համար նրա ապրած ժամանակաշրջանն ու հասարակական-քաղաքական հարաբերությունները ընկալելը քիչ է: Վազգենին հասկանալու համար անհրաժեշտ է կանխատեսել Բարձրյալի կողմից նրա մեջ մարմնավորված առաքելությունը: Վազգենն անցյալն ապագայի հետ կապող երակն էր, որ անցյալից եկավ ու մեզ ուղեկցեց դեպի ապագա: Նա հազարամյակից-հազարամյակ անցումն ապահովող առաքելություն էր` նոր հազարամյակի լույսը: Եվ նա հասցրեց ապահովել այդ անցումը, դառնալով կամուրջ հազարամյակների միջ¨: Արարչի կողմից շնորհված առաքելությունն ի կատար էր ածված: Վազգենը եկավ, որ հազարամյակը կապի հազարամյակի հետ ¨ հազարամյակի լույսը վառ է:

Իսկ երբ Վազգենը զոհվեց,

«Երբ եղավ գողգոթան, հուսաբեկ առաքյալները ցրվեցին իրենց տները»:

Վազգենը մեսիա էր:

 Այս նյութը ընտրված է Հակոբ Հակոբյանի հրատարակությանը պատրաստվող «Ինչու՞ եք ողջին որոնում մեռյալների մեջ»  գրքից

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մեկնաբան says:

    Ինչպիսի՜ աբսուրդ… այն պարագայում, որ հենց Վազգենն է այսօրվա իրավիճակի գլխավոր ճարտարապետը՝ անկախ նրանից, որ նա դա ցանկանում էր, թե ոչ:

  2. Մեկնաբան says:

    Էլ չեմ ասում, որ նրան (և որևէ մեկին) Քրիստոսացնելը եթե որպես կատակերգություն չընդունենք, ապա սրբապղծություն է:

  3. Հայկ says:

    Սիրելի հայրենակիցներ, մենք մեր հերոսներին պետք է ընդունենք այնպիսին, ինչպիսին նրանք կան կամ եղել են: Համարժեք գնահատականն ամենաճիշտն է: Բոլոր հերոսներն էլ ունենում են դրական և բացասական ազդեցություններ իրենց հայրենիքների ներկայի ու ապագայի վրա: Իմ կարծիքով որպես լավագույն հայորդի, Վազգենը մեծ ավանդ ունեցավ մեր երկրի պաշտպանության, Արցախի ազատագրության ու բանակաշինության գործում, միաժամանակ՝ 1995-1998 թվականներին իր գործունեությամբ սկսեց դանդաղեցնել երկրի զարգացումը և միայն 1999 թվականի մայիսից «Միասնություն» դաշինք հիմնելով նույնպես հերոս հայորդի Կարեն Դեմիրճյանի հետ, արդեն իսկ կրկին սկսեց նպաստել Հայրենիքի զարգացմանը: Այդ սպասվող զարգացումը ցավալիորեն կարճ տևեց: Ամեն դեպքում փա՛ռք մեր հերոսներին: Դարերի ընթացքում սերունդներն ավելի ճիշտ կգնահատեն նրանց՝ իրենց ժամանակաշրջանի հարթակից նայելով…

  4. Hrachya says:

    Համենայն դեպս Վազգեն Սարգսյանը իրական իշխանություն կունենար,այդ թվում նաև օլիգարխների վրա և երբեք չեր դառնա քրեական օլիգարխների հլու հնազանդ ծառան:Չի կարելի չգնահատել Վազգեն Սարգսյանի հայրենանվեր գործերը…

  5. Մեկնաբան says:

    Բայց մի՞թե այստեղ իր հայրենիքին մատուցած ծառայությունները չգնահատելու կոչ կա:

    Խոսքն այն է, որ վերը գրված նյութն աբսուրդ է և Հայաստանի քաղաքական կյանքում անձեռնմխելիներ չպետք է լինեն՝ եթե կամենում ենք ճիշտ հասկանալ իրավիճակը:

    Իրավիճակը ճիշտ հասկանալու դեպքում անհնար է աստվածացնել Վ. Սարգսյանին ու սատանայացնել Ս, Սարքսյանին: Նրանք գալիս են նույն ակունքից, Ս. Սարգսյանը Վ, Սարգսյանի տեղակալն էր ու վստահելի անձը, նրանց հետևում կանգնողները նույն ուժերն են: Իսկ գուցե և նրանց համապատասխան դիրքորոշումներն ուղված են նույն ուժերին զսպելուն:

    Ի վերջո, այս խնդիրը վեր չհանելը նշանակում է Հայաստանում կեղծիքի տարածման շարունակում:

    Իսկ կեղծիքը, ինչ մտայնությամբ էլ այն տարածվի, դրական արդյունքի չի կարող բերել:

    Համոզված եմ, որ Հայաստանում բնականոն քաղաքական ընթացք ձեռք բերելու ճանապարհն անցնում է Վազգեն Սարգսյանի ժառանգության ազնիվ վերլուծության միջով:

Պատասխանել Մեկնաբան

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031