Լրահոս
Օրվա լրահոսը

Провoславие. «Բելգրադում բացվել է Զավեն Սարգսյանի ցուցահանդեսը»

Մարտ 25,2013 21:56

Բելգրադի «Ռուսական տան»-ը բացվել է լուսանկարիչ Զավեն Սարգսյանի «Բիբլիական երկիրը՝ Արարատի ոտքերի տակ» ցուցահանդեսը: Գրում է «Պրավոսլավիե» պարբերականը:

Միջոցառումը կազմակերպել են «Ռուսական տուն»-ը Սերբիայի հայ համայնքի և Հայաստանի դեսպանատան հետ համատեղ:

Ցուցահանդեսի բացմանը, որը տեղի ունեցել մարտի 21-ին, ողջույնի խոսք են ասել Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, «Ռուսական տան» տնօրեն Միխայիլ Դենիսովը և Սերբիայում Հայաստանի պատվո հյուպատոս Պրեդրագ Տոմիչը:

Ճառասացները նշել են, որ Հայաստանը և հայկական մշակույթը ավանդական կապեր ունի սերբերի, սերբական մշակույթի, պատմության և հոգևոր կյանքի հետ:  Միջնադարի հայ ճարտարապետները իրենց ներդրումն ունեն Սերբիայի պատմական հուշարձանների մեջ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 28-ը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031