Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկարակիր ռեժիսորը Մանկավարժականում

Մարտ 26,2013 17:31

Մանկավարժական համալսարանը հյուրընկալեց իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերենս Ջորջին:

Վերջինս Հայաստանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած գիտաժողովի շրջանակում:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրի ներկայությունը բուհում մեծ պատիվ համարեց:

2012 թվականի Օսկար մրցանակի արժանացած  Թերենս Ջորջը խոսելով իր ծագման, Ռուանդայի ցեղասպանության մասին, անկեղծացավ` Հայաստան այցն իր համար խորքային  նշանակություն ունի, իսկ  երկու ժողովուրդների ուժը, մշակութային արժեքներն ու հաղթանակները  պայմանավորեց հենց Ցեղասպանություն ապրելու հանգամանքով:

Անդրադառնալով ժամանակակից կինոարվեստին, ԶԼՄ-ի գործառույթներին` հոլիվուդյան սցենարիստը նշեց, որ դրանք այսօր լայն հնարավորություն են տալիս բացահայտելու  աշխարհում գոյություն ունեցող երևույթներն ու հաճախ նաև պատմական իրողությունները: Թերենս Ջորջը կոչ արեց երիտասարդներին սեփական պատմությունը ներկայացնել` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես, համացանցն ու արվեստը:

Թե ինչու՞ մինչ այժմ Հոլիվուդում չի նկարահանվել  Հայոց ցեղասպանության մասին որևէ ֆիլմ, սցենարիստը պատասխանեց. «Չնայած Հոլիվուդում նկարահանվել են քաղաքական ուղերձ պարունակող բազմաթիվ ֆիլմեր, սակայն այստեղ քիչ են հետաքրքրված  արվեստով և քաղաքականությամբ: Հոլիվուդը գումար ստեղծելու համար է.  քաղաքական թեմաները,  ցեղասպանության մասին  պատմող ֆիլմերը կոմերցիոն չեն դիտարկվում”:

Նշենք, որ  Թերենս Ջորջը ծնվել և մեծացել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում:  1985 թվականին հանդես է  եկել  որպես դրամատուրգ` ներկայացնելով իր դեբյուտային  ,Թունելե դրաման: Որպես սցենարիստ եւ ռեժիսորի ասիստենտ  հանդես է եկել  1993 թվականին Ջիմ Շերիդենի ,Հանուն հորե ֆիլմում:

Մի շարք ֆիլմերում («Բռնցքամարտիկը”,,,Մի մոր որդի”), ռեժիսորն արծարծել է  Հյուսիսային Իռլանդիայի հոգսերն ու մտահոգությունները:

Թերենս Ջորջը Օսկարի  առաջադրվել է երկու անգամ`,Հանուն հորե ֆիլմի ,Լավագույն ադապտացված սցենարե և ,Ռուանդա Հյուրանոցե ֆլիմի`  ,Օրիգինալ սցենարե անվանակարգերում:

2012 թվականի` փետրվարի 26-ին, ,Ափըե կարճամետրաժ ֆիլմի  համար արժանացել Օսկարի:

2004 թվականին  ,Ռուանդա Հյուրանոցե ֆիլմի համար, որպես ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր  և համահեղինակ, արժանացել  է Ակադեմիայի մրցանակի:

Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը հյուրին պարգևատրեց Մանկավարժական համալսարանի 90-ամյա  հոբելյանը խորհրդանշող մեդալով: Թերենս Ջորջը շրջեց համալսարանում, եղավ բուհի թանգարանում:

Նա համալսարան էր այցելել ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, բարերար, Լոս Անջելեսի ,Կալիֆորնիա կուրիերե շաբաթաթերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հետ: Վերջինս բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին ամփոփ ներկայացրեց ,Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմինե խորագիրը կրող միջազգային գիտաժողովում իր ելույթի  առանցքային կողմերն ու սեփական դիտարկումներն այդ հարցի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031