Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Զատիկը՝ Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում

Մարտ 31,2013 14:00

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնը Սուրբ Հարության տոնը նշեց Իջևանի ՍՕՍ մանկական գյուղի երեխաների հետ։

ՀԵՀ-ի կամավորները մանկական գյուղի փոքրիկ բնակիչների հետ մասնակցեցին եկեղեցում անցկացվող սուրբ պատարագին, որից հետո ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորներն այցելեցին ՍՕՍ մանկական գյուղ և երեխաներին մատուցեն Հարության տոնը խորհրդանշող նվերներ։

ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հիմնադրամը սերտորեն համագործակցում է ՍՕՍ մանկական գյուղի հետ։ Իրենց նպատակն է աջակցել սոցիալապես խոցելի խմբերի երեխաներին, քանի որ նրանք ավելի շատ հասարակական ուշադրության կարիք ունեն:

Նշենք, որ Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում ապրում են մեկ տասնյակի հասնող ընտանիքներ, որոնք բաղկացած են մայրերից, մորաքույրներից, և յուրաքանչյուր ընտանիք ներառում է 5-7 երեխա:

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031