Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան նորություններից մինչև Ֆեյսբուքի փաստաբանների հակըմդդեմ հայց

Մարտ 31,2013 15:19

«Ամենահաս համացանցի և սոց. ցանցերի ազդեցության տակ ձևավորվող երիտասարդությունը, իհարկե, դառնում է ուրիշ, ոչ այնպիսին, ինչպիսին կուզենային նրանց տեսնել ծնողները: Ոչ ինտերնետային անցյալ ունեցող ծնողներին թվում է, որ Ինտերնետը կլանում է իրենց երեխային ճահճի պես…», – այս մասին գրել է erkusov.com-ը, և վերլուծել ինտերնետի դրական ու բացասական կողմերը, այդ թվում՝ դեպի հաջողություն տանող ճանապարհ, Ֆեյսբուքյան «դեպրեսիա», հնարավորությունների շրջանակ…

Թեև հրապարակման մեջ խոսք չէր գնում ֆեյսբուքյան խաղերի ու դրանց ազդեցության մասին, բայց այնուամենայնիվ, ինչպես հայտնում է Vesti-ն, Սան Ֆրանցիսկոյում խաղ մշակողների կոնֆերանսի ժամանակ, Ֆեյսբուք սոցցանցը հայտնել է, որ սոցիալական խաղեր խաղացող օգտատերերի թվի զգալի աճ է գրանվցել: Ընկերությունը հայտնել է նաև, որ Timeline-ում կներմուծի խաղերին նվիրված բաժին:

Ֆեյսբուքը նաև փորձնական ռեժիմով սկսել է գործարկել կոմերցիոն առաջարկների տեղադրման նոր համակարգ: Այժմ գովազդատուները կարող են իրենց ապրանքների ու ծառայությունների մասին տեղեկություն զետեղել յուրաքանչյուր օգտատիրոջ նորությունների ժապավենում, այս մասին հայտնել է Vedomosti-ն:

Ֆեյսբուքը շատերի  համար դարձել է «դիագնոզ», կարծում է Կարեն Թումանյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «…Այսօր շատ քաղաքական գործիչներ իրենց բացերը աշխատավայրերում (զուտ մասնագիտական) փորձում են լրացնել ֆեյսբուքյան գրառումներով, օրինակ՝ հեռացրեց Աշոտյանը Զոլյանին, ոչինչ, չէ՞ որ Աշոտյանը մեր ֆեյսբուքյան ընկերն է, մի հատ (խոխմա) դիպուկ քառատող կգրի, և օրը կընթանա իր հունով: Նայում ես, հեռուստաալիքով ելույթ է ունենում ԳԿ նախարար Աշոտյանը և ըստ քեզ, ինչ-որ անհեթեթություն է ասում, քեզ մոտ բնական զայրույթի փոխարեն առաջանում է ժպիտ` «լավ, Աշոտյան, դե հիմա նայի՝ քո էջին ինչ եմ դնելու…», իսկ դրանից հետո արդեն դեռ չգրած մտածում ես և սպասում Աշոտյանի արձագանքին…»:

Ֆեյսբուքի հաջողությունների թիվը աստիճանաբար այնքան է աճում, որ նույնիսկ սոցիալական ցանցի հիմնադիր Ցուկենբերգի գործընկերը խաբեությամբ փորձել է ձեռք բերել Ֆեյսբուքի բաժնետոմսերի 50%-ը: Նյու Յորքի բնակիչ, 39-ամյա Փոլ Սելիան 2010 թ.-ին հայցով դիմել էր դատարան՝ պահանջելով Ֆեյսբուքի բաժնետոմսերի 50%-ը: Ըստ նրա՝ իր իրավունքը հաստատվում է 2003-ին ստորագրված պայմանագրով, որը կնքվել էր իր և Ցուկենբերգի միջև, այս մասին գրել է AP-ն: Ֆեյսբուքի փաստաբաններն իրենց հերթին հակընդդեմ հայց են ներկայացրել՝ համաձայն որի տղամարդու ներկայացրած պայմանագրում Ֆեյսբուք անունը չկա, խոսվում է միայն StreetFax նախագծի մասին, որի վերաբերյալ աշխատանքները Ցուկենբերգը չի հերքում: Հետաքննությունը պարզել է, որ Սելիան կեղծել է պայմանագրի առաջին էջը: Եթե Սելիան մեղավոր ճանաչվի, ապա կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031