Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի բնակչուհու կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ապրիլ 05,2013 17:13

 Սյունիքի մարզի քննչական բաժնում ավարտվեց Կապան քաղաքի բնակչուհի Ա. Ս.-ի կողմից 6 անձանց օգտագործելով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես փոխանցեցին Սյունիքի մարզի դատախազությունից` քրեական գործով դատա­վարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մե­ղադրական եզրա­կա­ցութ­յունը: Այժմ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

«Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ա. Ս.-ն 2005թ. մինչև 2012թ. նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, պոռնկությամբ զբաղվող Ա.Մ.-ից, Ն.Ղ.-ից, Ք.Գ.-ից, Լ.Պ.-ից, Լ.Վ.-ից և Ա.Ե.-ից գույ­քա­­յին օգուտ` միջնորդավճար ստանալով, նպաստել է նրանց պարբերաբար պոռնկությամբ զբաղ­վելուն` միջնորդել այդ կանանց հետ սեռական հարաբերութ­յունների մեջ մտնելու ցա­նկութ­յուն հայտնած անձանց եւ այդ նպատակով նրանց տրամադրել է վերջիններիս, յուրաքանչյուր միջ­նոր­դության համար պահան­ջելով ու ստանալով 5000 ՀՀ դրամ, իսկ Կապան քաղաքի բնա­կիչներ` Կ.Ս.-ն և Վ.Ս.-ն օժանդակել են նրան: Նախկինում Ա. Ս.-ն պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար Սյու­նիքի մարզի առաջին ատյանի դա­տա­րանի դատավճռով դատապարտվել է 1 տարի պայմա­նա­կան ազատազրկման», -տեղեկացրեցին Սյունիքի մարզի դատախազությունից:

Եղած ապացույցների համաձայն` Ա. Ս.-ին մեղադ­րանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ վեր­­ջինիս օժանդակելու համար կապանցիներ Կ. Ս.-ին և Վ. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ 2-րդ մասի 5-րդ կետով է մեղադրանք առաջադրվել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930