Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական երիտասարդական շարժումը մտահոգված է Ալեքսանդր Վարպետյանի խնդրով

Ապրիլ 08,2013 14:04

Համահայկական երիտասարդական շարժման անդամները իրենց խորը մտահոգությունն են հայտնում, Ֆրանսիայի քաղաքացի, ազգությամբ հայ, յոթանասունամյա Ալեքսանդր Վարպետյանի`հայրենիք վերադառնալու, բայց Զվարթնոց օդանավակայանում ոչ ինքնակամ  պահվելու մասին:
Դիմում ենք ՀՀ սփյուռքի նախարար Հարանուշ Հակոբյանին.
«Հարգարժան տիկին Հակոբյան, այսպես ե ՞ք ձեր հայենակիցներին վերադարձնում հայրենիք, միգուցե սա «Արի տուն» ծրագրի բաղկացուցիչ մասերից է ՞»:
Դիմում ենք ՀՀ ԱԱԾ տնօրեն  Գորիկ Հակոբյանին.
«Պարոն Հակոբյան, խնդրում և պահանջում ենք, որ հիմնավորեք, թե ինչ սկզբունքով է արգելվում հային վերադառնալ իր հայրական տուն: Եթե պատճառները գաղտնի են, կարելի է ենթադրել, որ հետապնդում  է ազգային շահ, որի դեպքում հրապարակելը կրկին  դառնում է անհրաժեշտ, նույնիսկ պարտադիր: Հրապարակեք պատճառները և ազատեք ձեզ գլխացավանքից»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ամպագոռգոռ հայտարարություններ է անում արտագաղթը կանխելու և ներգաղթը խթանելու մասին, իսկ վերջինս դրա հակադարձումն է:
Մենք մտահոգ ենք մեր հայրենակիցների ներկայով և ապագայով: Պահանջում ենք խնդրին տալ շուտափույթ լուծում:

Համահայկական երիտասարդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930