Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով Գալուստ Սահակյանին դիմեք»

Ապրիլ 08,2013 15:20

Եթե երկրորդ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել եք, որ մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ինչո՞ւ առաջին նախագահին էլ չեք հրավիրել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ի պատասխան ժպտաց: Նա վստահեցրեց, որ տեղյակ չէ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրավեր կա՞, թե՞ ոչ. «Դա թաքցնելու բան չի: Կտրամադրեն ցանկը լրագրողներին: Մենք  որեւէ մեկին ի՞նչ ունենք չհրավիրելու»:

Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չեք հրավիրում՝ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Դե Րաֆֆին ինքը համարում է ինքը ընտրված նախագահ է: Ինքն էլ մեզ չի հրավիրում»,- ասաց Հովիկ Աբրահամյանն ու սկսեց ծիծաղել՝ հորդորելով լրագրողներին իրեն լուրջ հարցեր տալ:

Թե Գագիկ Ծառուկյանը գնալո՞ւ է երդմնակալությանը՝ Հովիկ Աբրահամյանը հորդորեց դիմել Գագիկ Ծառուկյանին. «Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով ինչի՞ եք դուք դիմում ինձ: Կամ էլ Գալուստ Սահակյանին դիմեք»:

Թե ինչու են գաղտնի պահում ԱԺ հատուկ նիստին հրավիրվածների ցանկը՝ ԱԺ նախագահը խոստացավ, որ հենց հիմա կհանձնարարի եւ շուտով այն կտեղադրեն ԱԺ-ի պաշտոնական կայքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930