Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը՝ ՕԵԿ-ի հերքման մասին

Ապրիլ 16,2013 13:19

Երեկ լուրեր տարածվեցին, որ ՕԵԿ-ը սկսել է ընտրակաշառք բաժանել՝ 1 ձայնի դիմաց 4 տուփ խտացրած կաթ եւ կես կգ մեղր: Այսօր Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվա Վարդանյանից «Սլաք» ակումբում հետաքրքրվեց՝ Դուք նման ահազանգեր ստացե՞լ եք: Պարոն Վարդանյանը պատասխանեց. «Նորմալ չափ է: Ես տեղյակ եմ: Ֆեյսբուքում ակտիվ մեր թեկնածուներից մեկը՝ Արթուր Եղիազարյանը գրառում էր արել, որ իր բարեկամներից մեկին մոտեցել եւ առաջարկել են այդ քաղցր բաները, ՕԵԿ-ը հայտարարել է, որ նման բան չկա: Անցած անգամ էլ մուրաբաներ չէին բաժանել: Անցած անգամ էլ նորմալ էր, իհարկե, չկար: Դատարանը, կարծում եմ, կկարգավորի խնդիրը»:

Հիշեցնենք, որ Հեղինե Բիշարյանը սպառնացել էր այդ լուրը տարածողին դատի տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930