Լրահոս
Օրվա լրահոսը

Ցրտահարություն է սպասվում, ծխահարեք այգիները

Ապրիլ 17,2013 18:34

 

            ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն            ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հանրապետության Տավուշի, Լոռու մարզերում և Սյունիքի նախալեռներում ապրիլի 17-20-ը ընկած ժամանակահատվածում, գիշերվա երկրորդ կեսից հետո, սպասվում է ջերմաստիջանի անկում` օդում մինչև 0  -2C0 :

Նշված տարածաշրջաններում ցրտահարության հետևանքով կարող են տուժել ծաղկման փուլում գտնվող պտղատու այգիները: Հնարավոր վնասները կանխելու նպատակով նախարարությունը հորդորում է այգիներին հարակից ճանապարհների եզրերին կուտակել կիսաչոր բուսական մնացորդներ, պատրաստել ծխակույտեր և դրանք տեղակայելով քամու ուղղությամբ այրել` այնպես, որպեսզի ամբողջ այգին պատվի կայուն ծխածածկույթով: Այնտեղ որտեղ կա ոռոգման հնարավորություն` խորհուրդ է տրվում այգին առատ ոռոգել: Առաջարկվող միջոցառումները պատշաճ ձևով և ժամանակին կազմակերպելու դեպքում կարելի է նույնիսկ բացառել վնասը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930