Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը ԲՀԿ-ՀՀԿ հակադրում չի տեսնում

Ապրիլ 18,2013 13:11

«Ի տարբերություն պարոն Աբրահամյանի, ես բնականաբար, ոչ մասնակցել եմ, ոչ էլ կազմակերպիչների ցուցակում եմ եղել: Ընդամենը գիտեմ այնքան, որքան դուք»,- այսօր «Ազդակ» ակումբում պատասխանելով Aravot.am-ի`Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը վերաբերվող հարցին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այդ հանդիպման մասին, ինչը, հաստատեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`հավելելով, որ ինքն է կազմակերպել հանդիպումը: Պարոն Մինասյանից հետաքրքրվել էինք`տեղյա՞կ է հանդիպման մանրամասներից: Մկրտիչ Մինասյանն, ընդհանրապես, դրական է գնահատում կուսակցությունների տարբեր ներկայացուցիչների հանդիպումները, քննարկումները, անգամ այն պարագայում, երբ տարբեր հարցերի շուրջ միմյանց հակադրվելու խնդիր կա: «Պետք է քննարկել եւ հասկանալ ճշմարտությունը: Դա է առողջ տրամաբանությւոնը»,- ասաց նա:

Aravot.am-ը հետաքրքրվեց`դատելով ԲՀԿ-ի վարած ըմբոստ քարոզարշավից, կարելի՞ է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը հակադրվել են: Մկրտիչ Մինասյանն ասաց. «Հակադրում չեմ տեսնում, բայց առանձին հարցերի շուրջ, ինչքան ես եմ տեսնում եւ ընկալում, ըստ երեւույթին տարբեր ընկալումներ եւ մոտեցումներ կան»:

Լրագրողներից մեկն էլ հիշեցրեց, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը հայտարարում է բուրժուական հեղափոխություն անցկացնելու անհրաժեշտության մասին: Մկրտիչ Մինասյանն Արսենյանին խորհուրդ տվեց սեփական մտքերը շրջանառել, ոչ թե այլոց գաղափարները, այն էլ կասկածելի գաղափարները, որոնք ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ «հայոց հողի վրա դժվար թե արմատներ եւ ծիլեր տան», վերցնել եւ դրանց սեփականատերը դառնալ: Հիշեցնենք, որ ՀՀ-ում բուրժուադեմոկրատական հեղափոխություն անցկացնելու գաղափարը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տերժ-Պետրոսյանը մտցրեց շրջանառության մեջ`ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցության քաղաքագիտական վերլուծությունից հետո: Մկրտիչ Մինասյանն այն կարծիքին է, որ ՀՀ-ում գործընթացները պետք է էվոլյուցիոն ճանապարհով զարգանան:

Ընդդիմադիր ուժերի համախմբման հնարավորություն նախընտրական շրջանում, ՀՀԿ-ական պատգամավորը չի տեսնում: Իհարկե, չի բացառում, որոշ հարցերի շուրջ ընդհանրությունները: Ընդդիմադիրների հետընտրական դաշինքը նա առավել հավանական է համարում:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե Մինասյանն ինչպես է ընդունում ՀԱԿ-ի հավակնություններն այս ընտրությւոններում, այն պարագայում, երբ նախկինում նրանք հրաժարվեցին մանդատներից: «Այսօր, ըստ երեւույթին, իրենց քաղաքական կշիռը ճշգրտելու խնդիր ունեն: Համենայնդեպս, այսօր ՀԱԿ-ն այն քաղաքական կշիռը չունի, ինչ որ չորս տարի առաջ»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930