Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Արծիվները» պաշտպանում է Տարոն Մարգարյանին

Ապրիլ 22,2013 14:36

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը և  Կազմակերպության  300 մասնաճյուղերի 32.000-ից ավելի անդամներ, կարևորելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրության ներկա օրերի պատմական իրադարձությունը և ելնելով համայն հայության մայրաքաղաք Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների իրականացման անհրաժեշտությունից,  ակտիվորեն մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և քվեարկելու են  Հայաստանի հանրապետական կուսակցության և կուսակցության ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին: Համոզված ենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և մասնավորապես արհեստավարժ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ ջանասիրությամբ, աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ են Երևան քաղաքի հոգսերը լուծելու և անցած տարիների մնացած խնդիրները ավարտին  հասցնելու` հայոց 13-րդ մայրաքաղաքը բարձրացնելով միջազգային մակարդակի և դարձնելով աշխարհի ողջ հայության ու մեր հպարտության անխոցելի երաշխիքը:

«Հայոց Արծիվները» կոչ է անում արժանապատիվ երևանցիներին մայիսի 5-ին տեղի ունեցող Երևան քաղաքի ավագանու ընտրություններում յուրաքանչյուրիդ կարևորագույն և գնահատելի քվեն տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, ի դեմս մեծ հայրենասեր Տարոն Մարգարյանի:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
Կազմակերպության Նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Կեցցե լենինյան կոմերիտմիությունը, կներեք` նժդեհյան արծիվությունը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930