Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստների դպրոցում հաղթահարում են ասֆալտը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 24,2013 15:38
PrevPhoto
NextPhoto

Միասնականության դրսեւորում` ապրիլի 24-ի խորհրդին ընդառաջ

 Այսօր` Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը, միասնականություն դրսևորելու նպատակով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստների դպրոցում տեղի են ունենում բարեկարգման աշխատանքներ` կանաչապատ եւ գրավիչ միջավայր ստեղծելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում Արհեստների  դպրոցի ղեկավար Էլեն Թադեւոսյանը նշեց, որ հանդես է եկել կոչով` «Թողնենք ժպիտներ այնտեղ, որտեղ պատմությունն արցունքներ է թողել»: «Համարում ենք, որ ետ նայելու եւ սգալու ճանապարհն այլեւս արդյունավետ չէ: Իհարկե, ճիշտ է հիշելն այն մարդկանց, ովքեր զոհ են դարձել, բայց ամեն դեպքում պետք է ռեալ նայել եւ տեսնել, թե ինչ կարող ենք փոխել մեր շրջապատում, որովհետեւ անտարբերությունը նույնպես եղեռն է իր ձեւի մեջ: Եթե սովորողը իր դպրոցի հանդեպ անտարբեր լինի եւ ոչինչ իր ձեռքով չանի, չխնամի, ծառի կյանք չտա, ապա անտարբեր կդառնա նաեւ այսօրվա իրականության մեջ»,-ասաց Էլեն Թադևոսյանը:

Նա տեղեկացրեց, որ դպրոցի տարածքում հաղթահարում են ավերակները` քանդում են ասֆալտապատ տարածքները, հողը մաքրում քարերից` հետագայում այգի աճեցնելու նպատակով. «Երբ ազատվենք ասֆալտից, կվերամշակենք հողը եւ կսկենք բույսեր եւ թփեր տնկել: Դպրոցում շատ անցուղիներ ասֆալտապատ լինելու փոխարեն կդառնան խիճով լցված, իսկ մնացած տարածքները` ծառերով եւ ծաղիկներով»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բարեկարգման աշխատանքները նաեւ «Մեր տունը` պարտեզ» նախագծի շրջանակում են, եւ այդ ուղղությամբ կրթահամալիրի բոլոր դպրոցներում լուրջ աշխատանքներ են տարվում: Դպրոցի տարածքում նախատեսվում է ունենալ նաեւ ներքին բակ, որտեղ սաները հնարավորություն կունենալ ուսումնական աշխատանքներ իրականացնել, օրինակ` խեցեգործություն:

Արհեստների դպրոցն ունի խնամված այգի (տես լուսանկարներում):

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930