Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Լավ է ուշ, քան երբեք»

Ապրիլ 25,2013 15:30

ՍԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ չէ այլընտրանքային զինծառայության մասին օրինագծին: Պատգամավորը առաջարկվող փոփոխությունները դեռ մի բան էլ համարում է ուշացած: «Լավ է ուշ, քան երբեք: Նախագիծն ուշացած է, որովհետև, եթե մենք ժամանակին անեինք դրանք, կարող էինք տարբեր խնդիրներից խուսափել»,- այսօր «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական հիմնախնդիրները» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ իր մոտեցումը բարձրաձայնեց պատգամավորը: Մասնավորապես, ըստ նրա, եթե այդ օրենսդրական հարցերը ՀՀ-ում կարգավորված լինեին, ՄԻԵԴ հայցեր չէին ներկայացվի, իսկ ամենակարևորը` մեր քաղաքացու իրավունքները կպաշտպանվեին:

Օրենսդրական այդ բացթողումներից, ըստ պատգամավորի, Հայաստանը բավականին վնասներ է կրել`քրեական հետապնդումների են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ, որոնցից 440 անձ դատապարտվել է: «Պատկերացրեք այս քաղաքացիները ինչ ներդրում կարող էին ունենալ, եթե պաշտպանվեր նրանց իրավունքը: Ներուժը չենք օգտագործել այս քաղաքացիների: Նախագիծը թեև ուշացած, բայց շատ կարևոր է, որ մենք ընդունենք: Ազգային անվտանգության խնդիր կունենանք այն դեպքում, երբ նրանց ձեռքը ստիպողաբար զենք տանք ու հանենք դիրքեր: Եթե չընդունենք այս նախագիծը, կունենանք ազգային անվտանգության խնդիր»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ պատգամավորի, առաջին տեղում մեզ համար պետք է լինեն քաղաքացիների իրավունքները և հետո միայն պետք է հաշվի առնել միջազգային կազմակերպությունների կարծիքը, իսկ մարդու իրավունքների խնդիր չունենալու համար այս նախագիծը պետք է ընդունել: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վերջապես ունենք նորմալ, մտածող պատգամավոր:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930