Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարեգին Նժդեհը» ցուցադրվեց՝ Լեռնահայաստանի հռչակման առիթով (Տեսանյութ)

Ապրիլ 28,2013 17:59

 lerna2 lerna3 lerna4

«Տաթեւյան պրեմիերաներ» միջոցառումների շարքում «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան) ապրիլի 27-ին ցուցադրվեց Տաթեւի վանքում:  Ցուցադրությունն իրականացվեց «Տաթեւ» հիմնադրամի եւ  ճոպանուղին կառավարող «ՏաԹեւեր» ընկերության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ:

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը ցուցադրվեց Տաթեւի վանական համալիրի շրջակայքում գտնվող  վեց գյուղերի (Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Տանձատափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար: Միջոցառմանը, որի ժամանակ ողջույնի խոսք ասաց Տաթեւի վանահայր հայր Միքայելը, մասնակցում էր նաեւ Գարեգին Նժդեհին երիտասարդ տարիքում մարմնավորած դերասան Շանթ Հովհաննիսյանը: Կինոդիտումը բացվեց եւ փակվեց  երգի եւ պարի «Մարաթուկ» ազգագրական համույթի (խմբավար՝ Արա Ավագյան) կատարումներով: «Մարաթուկի» ելույթներից կինոդիտման եկած մեծահասակներն ու երեխաները այնքան էին ոգեւորվել, որ ամբողջ ընթացքում պարում ու երգում էին:

«Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյանն ասաց, որ  ցուցադրության վայրը եւ ամսաթիվը՝ ապրիլի 27-ը պատահական չի ընտրված. 1921 թ. ապրիլի 26-ին կայացել է համազանգեզուրյան համագումար, որն անկախ Սյունիքը հռչակել է Լեռնահայաստան:

Հայազգի ճանաչված  ջազմեն, դաշնակահար Տիգրան Համասյանի այցը՝ Սյունիք, համընկել էր ֆիլմի ցուցադրության հետ, ինչի առիթով երաժիշտը գոհունակություն հայտնեց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930