Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այս ցոգոլը վկա՝ մայիսի 5-ին հաղթելու է «Բարեւ Երեւանը»

Ապրիլ 29,2013 20:00

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում մինչ ընտրողների հետ կհանդիպեր, Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարեւ Երեւան» թիմի հետ շրջեց Սեբաստիա եւ Րաֆֆու փողոցներում: Ճանապարհին՝ Վահան Զատիկյանի այգում նա հանդիպեց մի խումբ երեխաների, որոնք ցոգոլ էին հավաքել այգուց: «Ցոգո՞լ է»,- հարցրեց երեխաներին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ օգտվեց նրանց հավաքած բերքից:

Հանդիպման ժամանակ բնակիչներին ցուցադրելով ցոգոլը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հարգանք բոլորին, բայց այս ցոգոլը վկա՝ «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը միակն է, որ վերկուսակցական է: Թող ոչ մեկը չկասկածի, որ մայիսի 5-ին հաղթելու է Բարեւ Երեւանը՝ համար 3-ը: Թող ոչ մեկը չնեղանա՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, խնդրեմ, թող գան, բայց քառակուսի կուսակցական կռիվների շրջանն անցել է»:

Նա նաեւ նշեց, որ եթե ինչ-որ բան փետրվարի 18-ից հետո բաց ենք թողել, կարող է, 99 տոկոս ճիշտ ենք արել՝ զոհ չենք տվել. «Մայիսի 5-ից սկսյալ, եթե դուք շատ ուզենաք այն քաղաքապետը, այն ավագանին, որը ոչ միայն ձեզ ծառայում է ընտրությունից ընտրություն, հազարավոր գրասենյակներ ու պաստառներ է դնում, բայց ամեն Աստծո օր ծառայում է ձեր ընտանիքներին»:

Անդրադառնալով Արմեն Երիցյանի հեգնանքին, թե ինչ տպավորություն է թողնում իր եւ Արմեն Մարտիրոսյանի ձեռքսեղմումը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Փոխանակ իրենք վերլուծեն, թե ես ինչպես եմ բարեւում Արմեն Մարտիրոսյանին, թող գործ անեն՝ Երեւանի քաղաքացու համար, ոչ թե իրենք իրենց համար»:

Նա վստահեցրեց, որ առանց «Բարեւ Երեւանի» սրանից հետո Երեւանի քաղաքապետարանը ոչ մի որոշում չի ընդունելու:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Андрей says:

    Самое страшное-потерять доверие рядового гражданина-а ты раффи потнрял его-нет не потому что не пошел к президентскому дворцу нет-ты тогда был прав-а потому что-ни одного документа …..ни одного факта смело и честно не опубликовал…а ведь ты владел информацией…и сто получается-ты Дон Кихот-воюешь с мельницами-сам боишься и народ вводишь в заблуждение-ты стал похожим на клоуна на миф на сказку-так нельз-теюе дали 500000голосов …и к сожаденью действительно-они не твои-тебе не говорят рольи кровь-так хоть факты изложи.а ты владеещь ими-что слабо….

  2. Андрей says:

    ты пустослов и только-о чем ты говоришь…….четко и справедливо надо говорить-вот АНК-четко изложило мысль-завление в прокуратуру о деятельности нынешнего мэра-а ты-просто смешно и жаль-а ведь я поверил тебе-к сожалень. ты нужен воасти-лицидеи всегда нужны-ечли правду-то ты наюрал всего 1 процент голосов-остальное электрорат протеста-а ты просто лицидей-не будя смешон-удались молча….хватит издеваться над народом-ХВАТИТ….

  3. Андрей says:

    Эти твои 500000 тысяч голосов принадлежат не тебе-сукиасяну …левону….сефильяну…и другим кто мало говорит….но что то хотя бы делает-в борьбе необходимы люди чести и принцыпа-а не пустословы-дон кихот персонаж.который был создан автором-.как нельзя быть и как нельзя .не поборов себя-оправдываться своим бессилием….

Պատասխանել Андрей

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930