Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց թղթախաղ խաղացողին հանձնվել (տեսանյութ)

Ապրիլ 30,2013 00:44

Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարեւ Երեւան» դաշինքի հետ քայլարշավ արեց:

taroni plakatՎահան Զատիկյանի այգում տեսնելով մի սիրահար զույգի՝ նստարանին նստած, Րաֆֆի Հովհաննիսյանը տղայի ականջին ինչ-որ բան շշնջաց: Բարեւականներից մեկը զույգին բուկլետ տվեց ու խնդրեց ծանոթանալ, ինչը տեսնելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կատակեց. «Իրենք քարոզարշավ չեն ուզում, ուրիշ բան են զրուցում, ի՞նչ ես կպել»:

Այգում հանդիպեցինք նաեւ թղթախաղ խաղացող պապիկների: Րաֆֆի Հովհաննիսյանը ավանդական բարեւներից հետո վերցրեց խաղացողներից մեկի քարտերը եւ նայեց. «Նայեմ ինչ ունես: Օօօօօ՜, հանձնվեք, հանձնվեք»,- խորհուրդ տվեց «Ժառանգության առաջնորդը»: Մենք հետաքրքրվեցինք՝ 4 տո՞ւզ ուներ, պարոն Հովհաննիսյան, որ ասացիք հանձնվեք: Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նկատի ուներ ընտրությունները գողացած դե ֆակտո իշխանությանը:

Քայլարշավի ընթացքում ծաղկավաճառ մի տղամարդ առաջարկեց մեկ փունջ ծաղիկ նվիրել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ 1 լուսանկարի դիմաց: Րաֆֆի Հովհաննիսյանը նկարվեց, բայց ծաղիկները չվերցրեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930