Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն 5 հազար դրամ ընտրակաշառք է բաժանել

Ապրիլ 30,2013 12:33

Aravot.am-ի տեղեկություններով, Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ թաղամասում ԲՀԿ-ն շաբաթ, կիրակի օրերին իրենց օգտին քվեարկելու խոստում տված բնակիչներին հինգ հազարական դրամ է բաժանել:

Մայիսի 5-ին ավագանու ընտրություններին ԲՀԿ-ին քվեարկելու խոստում տված բնակիչների անձնագրային տվյալներն էլ գումարի դիմաց ԲՀԿ-ականները գրանցել են իրենց գրանցամատյանում:

«Որեւէ նոր բան չունեմ ասելու: Եթե կա ընտրակաշառքի դեպք, պետք է դիմեք ոստիկանություն` անկախ նրանից, ով որ կուսակցությունն է ներկայացնում, ով որ խախտում է օրենքը պետք է կրի պատասխանատվություն: ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում, դա գրում է մամուլը: Այսքանը»,- ասաց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը եւ անջատեց հեռախոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artak says:

    զզվելի է…նույն ՀՀԿ-ն են, նույն ՕԵԿ-ը

  2. Maxim says:

    Ուրիխանը,՝ ապագա խաներից մեկն է լինելու Հայաստանում: Նա այլընտրանքայինների բանակի
    անհաղթ զորավար է, որի լեզվի տակ ոչ փուշ կա, ոչ ոսկոռ: Ես ամեն անգամ խորը ցավ եմ ապրում,
    որ Վարդան Օսկանյանն է շփոթմամբ հայտնվել այդ այլմոլորակայինների մեջ: Նրանց համար
    Օսկանյանը՝ բարոյական շղարշ է, թեպետ արդեն հասցրել են նրան մարտի 1-ից վարքաբեկել: Շատ
    լավ կլիներ, որ օր առաջ նա լքեր այդ՝ այլմոլորակայիններին, որ հետո քիչ ցավ ու վիրավորանք
    ապրեր:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930