Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «ՀՀԿ-ն ավելի լավ թեկնածու էլ չունի, քան Տարոնը»

Ապրիլ 30,2013 23:37

ՀԱԿ ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը այսօր Ազատության հրապարակի հանրահավաքում կիսվեց քարոզարշավից իր ստացած տպավորություններով եւ վստահեցրեց, թե ՀՀԿ-ն ձայն չունի Երեւանում. «Գիտակից, ինքնաբավ, մտածող եւ ինքնուրույն ընտրողը չի կարող ձայն տալ մեկին, ով ունի միջին կարողություններ, բայց մեծ ագահություն: ՀՀԿ-ի դրածոն խուսափում է մրցակիցների հետ բանավեճից, կաշկանդվում է լրատվամիջոցներից, պաթոլոգիական վախ ունի այն հեռանկարից, երբ պետք լինի հաշվետվություն ներկայացնել իր անհասկանալի հարստության վերաբերյալ»:

Պարոն Կարապետյանը նաեւ հարցրեց. «Լավ, ՀՀԿ-ում մեկը չկա՞ Տարոնին հարցնի՝ որտեղի՞ց Տարոն Մարգարյանին, պետական չինովնիկին նման հարստություն, չկա, որովհետեւ նրանք չեն պատկերացնում, որ կարող է լինել պաշտոնյա եւ ազնիվ աշխատել… ՀՀԿ-ն ավելի լավ թեկնածու էլ չունի, քան Տարոնը, որը բոլոր իր հատկանիշներով ՀՀԿ-ի կարծես խորհրդանիշը լինի»:

Պարոն Կարապետյանն այն տպավորությունն է ստացել, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ում ճանաչվել է ամենախելացի եւ մաքուր ձեռքերով պաշտոնյան, եթե նրան են ընտրել որպես քաղաքապետի թեկնածու. «Մեր առաջադեմ քաղաքի ղեկավար ՀՀԿ-ն առաջարկում է Տարոնի նման մեկին, սա ի՞նչ է, եթե ոչ ծաղր երեւանցու նկատմամբ: ՀՀԿ-ն չունի համախոհների բանակ, գաղափարական ձայն: Նրանց ընտրողները կախման մեջ գտնվողներն են՝ Տուռբոներն են…»:

ՀԱԿ ավագանու թեկնածուն քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպումներից հասկացել է՝ բոլորը արմատական փոփոխություններ են սպասում: Փոփոխություններ սպասողներին էլ նա կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին. «Մեր նման փոքր երկրում դա, իսկապես, հնարավոր է , պետք է քաղաքական կամք…եթե փոփոխություն ես ուզում, քվեարկիր ՀԱԿ-ի օգտին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930