ՀՀԿ-ն 71, 40 երթուղային տաքսիներով ընտրողներին տեղամաս է բերում ու հետ տանում (ձայնագրություն)

ՀՀԿ-ն 71, 40 երթուղային տաքսիներով ընտրողներին տեղամաս է բերում ու հետ տանում (ձայնագրություն)

2158

Արաբկիր համայնքի 4-րդ ընտրատարածքի 4/2 տեղամասում առավոտից 71, 40 երթուղային տաքսիներով եւ անհայտ համարի գազելներով Քանաքեռի բնակիչներին բերում են ընտրության:

2147

Aravot.am-ի հետ զրույցում Քանաքեռի Թբիլիսյան խճուղուց ընտրության բերված բնակիչները պատմեցին, որ ամեն ընտրության էլ ՀՀԿ-ն ապահովում է նրանց անվճար տեղափոխությունը:

Տեղամասի առջեւ մեծ կուտակումներ կան, իսկ մարդկանց հոսքը չի դադարում:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Գզրալյանը մերժեց զրուցել մեզ հետ, գոռաց ու ասաց՝ շատ զբաղված է: Նա նաեւ հրաժարվեց իր անուն ու ազգանունն ասել, նա հորդորում է ճշտել հանձնաժողովի ԲՀԿ-ական Նաիրա Թադեւոսյանից, որն հանձնաժողովի քարտուղարն է, վերջինս էլ պնդում էր՝ լիազորություն չունի հայտնելու:

«Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձ Լալա Արզումանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ միակ ահազանգը տեղամասում մարդկանց արտահոսքն է եւ հանձնաժողովի նախագահի կողմից լրագրողների աշխատանքի խոչընդոտումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք