3 կանայք խոչընդոտեցին մեր աշխատանքը եւ փորձեցին քաշքշել
6/23 ընտրատեղամասի մոտ Aravot.am-ի տեսախցիկը արձանագրեց ցուցակներով կանանց, որոնք թիվ 35 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տեղակայված տեղամասի մոտ հախ ու հաշիվ էին անում: Կանանցից մեկն արագ մոտեցավ ու փակեց մեր օբյեկտիվը, իսկ նրանցից երկուսը արագ ցուցակները փորձեցին պահել թղթապանակի մեջ, մեկը ոլորեց ու մտցրեց թեւի տակ, ինչը նույնպես տեսախցիկով արձանագրվել է:
Նրանք հերքեցին, երբ մենք հացրեցինք, թե ինչ ցուցակներ են իրենց ձեռքում. «Ի՞նչ ցուցակներ, ցուցակներ չեն: Բանաստեղծություններ են»: Մեր դիտարկմանը, որ անուն-ազգանուններով բանաստեղծություննե՞ր եք գրում՝ կինը վստահեցրեց, որ այո:
Մեր հարցին, թե ինչ գործ ունեք ընտրատեղամասի տարածքում՝ «բանաստեղծը» պատասխանեց. «Մաքուր օդ է, թոշակառու մարդ եմ, ճնշումս բարձր ա, իրավունք չունե՞մ ստեղ նստեմ»:
Կարդացեք նաև
Կանանցից մեկը փորձեց քաշքշել ինձ: Հորդորեցի ձեռքերը ինձնից հեռու պահել եւ հեռավորություն պահպանել ինձնից: Կինն էլ նետեց, թե քեզ ցանկություն չունեմ կպնելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ