Լրահոս
Օրվա լրահոսը

7 համաշխարհային մեծության դերասաններ, որոնք այդպես էլ չեն արժանացել Օսկարի

Մայիս 07,2013 14:40

 

Բիլ Մյուրեյ: Ամերիկացի դերասան և կատակերգու Բիլ Մյուրեյի մասնակցությամբ ֆիլմերի զգալի մասը արժանացել է բարձր գնահատականների և վայելել կոմերցիոն հաջողություններ: Առավել հայտնի ֆիլմերից են «Գոլֆ ակումբը» (1980), «Ուրվականների որսորդները» (1984), «Արջամկան օրը» (1993), ավելի ուշ` «Թարգմանության դժվարությունները» (2003), ինչի համար լավագույն դերասանի անվանակարգում առաջադրվել է Ակադեմիայի մրցանակի:

Սթիվ Մարտին: Հոլիվուդի ամենահայտնի կատակերգուներից, գրող, երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Սթիվ Մարտինին մեծ ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ «Անուղղելի խաբեբաները» և «Վարդագույն ընձառյուծ» ֆիլմերի:

393083_313429162120484_1266608860_n

 

Բրետ Փիթ: Ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր Բրեդ Փիթը երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, սակայն 2 անգամ էլ մնացել է ձեռնունայն:

946988_313430132120387_336780450_nՋոնի Դեփ: Դեփը խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում: Մոտ 46 տարբեր կինոմրցանակի դափնեկիր է: Առավել հայտնի ֆիլմերից են «Մկրատաձեռն Էդվարդը», «Դոննի Բրասկո», «Նիրհած հովտի լեգենդը», «Մի անգամ Մեքսիկայում», «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը», «Չառլին և շոկոլադի գործարանը»:

945439_313430235453710_792838482_n

Թոմ Քրուզ: Թոմաս Քրուզ Մեպոթեր IV, ամերիկացի դերասան , պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ: Հանդիսատեսին հայտնի է «Անձրևի մարդը», «Հատուկ կարծիք», «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտակոլը», «Վանիլային երկինք» և «Օրվա ասպետը» ֆիլմերից: Թոմ Քրուզը համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը, բայց այդուհանդերձ չի արժանացել Օսկարի:

936424_313430358787031_1997678487_n

 

Լեոնարդո դի Կապրիո: 1997թ.-ին նկարահանված Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում գլխավոր դերերից մեկում նկարահանվելով, դի Կապրիոն սկսեց իր հաղթարշավը: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են նաև Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Անիծվածների Կղզին», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբը»:

482432_313430495453684_1935782723_n

 

Ջիմ Քերրի: Կանադացի կատակերգու Ջիմ Քերրիի ֆիլմերը թերևս սիրված են բոլոր ֆիլմասերների կողմից: Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 2 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս: Առավել հայտնի ֆիլմերից են «Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում», «Դիմակ», «Հիմարը և ավելի հիմարը», «Էյս Վենտուրա 2. Երբ բնությունն է կանչում», «Ստախոս, ստախոս», «Թրումանի շոուն», «Մարդը լուսնի վրա», «Ամենակարող Բրյուսը», «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները», «Մաքուր բանականության հավերժ փայլատակում», «Լեմոնի Սնիկետ. 33 դժբախտություն» և այլն: 51-ամյա դերասանը այդպես էլ չի արժանացել կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակին:

262513_313431995453534_775240964_n

Պատրաստեց՝ Անդրանիկ Ջալալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031