Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դեմիրճյանի համար Ծառուկյանի հայտարարությունն արտառոց չէր

Մայիս 16,2013 12:36

«Ես ժամանակին շատ հստակ իմ տեսակետն արտահայտել եմ: Մենք պատրաստ ենք համագործակցել խորհրդարանում եւ դա առկա է, սակայն, ավելի խորը համագործակցության մասին կարող է խոսք լինել, եթե ԲՀԿ-ն հստակ լինի ընդդիմություն»-այսօր «Հայելի» ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին`ինչպես է վերաբերվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ, ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Բանախոսն այն կարծիքին է, որ այդ հայտարարությունն արտառոց չէր, սպասելի էր ու մոտ երկու տարի առաջ հնչած Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության համատեքստում նկատեց. «Ժամանակին մենք ասել ենք, որ գործունեությունը չի կարելի պայմանավորել իշխանական ուժերի միջեւ եղած տարաձայնություններով: Դրանք մի օր կարող են լինել, մի օր՝ չէ»:

Ի դեպ, մեր մյուս հարցին`ինչո՞ւ ինքը չէր ընդունել Գագիկ Ծառուկյանի հրավերը`Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը ներկա գտնվելու, ասաց, որ զուտ առողջական խնդիրների պատճառով: Հիշեցնենք, որ եկեղեցու բացմանը ներկա էր Ռիմա Դեմիրճյանը:

«Պարզաբանումների հետ կապված իրենց դիմեք»,- այսպես արձագանքեց ՀԺԿ նախագահն այն դիտարկումներին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին մղում էր ընդդիմադիր դաշտ, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, իսկ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը`քիչ ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ձեր էս նյութերով փեզ թվում է, թե ցլի կոտոշներից եք բռնել, ու ուր որ է գետին գգցեք: Բայց եթե կողքից նայեք, կտեսնեք, որ պոչի հետ եք խաղում: Զգույշ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031