Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության բանաձևը պաշտոնապես ներկայացվեց Ներկայացուցիչների Պալատում

Մայիս 22,2013 14:04

Վաշինգտոն. Երեկ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսում հայկական խնդիրներով զբաղվող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնե Կրտսերը , ինչպես նաև Մայքլ Գրիմը պաշտոնապես ներկայացրեցին Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բանաձևը. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):

Նոր 227-րդ բանաձևը կոչ է անում «Նախագահին աշխատել անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ` հիմնվելով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց Ցեղասպանության ընթացիկ հետևանքների և փաստերի ամբողջական ճանաչման և մարդկության հանդեպ այս հանցանքի արդար, ազնիվ և համապարփակ միջազգային լուծման վրա»:
Ներկայացուցիչների Պալատում ներկայացված 227-րդ բանաձևը հանձնված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որտեղ Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության վերահաստատման վաղեմի աջակիցները` կոնգրեսական Էդ Ռոյսը և Էլիոտ Էնջելը, համապատասխանաբար, հանդիսանում են հանձնաժողովի նախագահ և մեծամասնության անդամ:
Կոնգրեսի նորանշանակ անդամ, ներկայացուցիչ Վալադաոն ներկայացնում է Կալիֆորնիայի (Սենթրալ Վելի) 21-րդ շրջանը և մտնում է Ներկայացուցիչների Պալատի Հատկացումների Հանձնաժողովի կազմի մեջ: Վալադաոն վերջերս խոսեց Հայոց Ցեղասպանության վերահաստատման կարևորության մասին Կապիտոլիումում անցկացված ապրիլի 24-ի` կոնգրեսի կողմից հիշատակման արարողության ժամանակ:

«Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության շարունակական ժխտողական քաղաքականությունը` բոլորիս համար կարևոր է ապահովել, որ պատմության ճշմարտացիությունը և Ամերիկայի պատմության`փրկվածներին օգնելու պարծենալի այդ գլուխը կհիշվեն, որպեսզի մարդկանց միմյանց հանդեպ դաժան վերաբերմունքի դասերը երբեք չմոռացվեն»,- նշեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Ամերիկայի Հայկական Համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031