Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելել են Լյուքս Ստեփանյանի սպանության օրը բանակում վիրավորված զինվորին

Մայիս 27,2013 22:06

Զինծառայողների հարցերով փորձագետ, մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը նախօրեին այցելել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված 19-ամյա Հրաչյա Սարգսյանին:

«Զինվորին չկարողացանք տեսնել, միայն բժիշկների հետ խոսեցինք: Վիրավորի վիճակը կայուն ծանր է: Զինվորը գլխից է վիրավորվել: Այս օրերին մենք  մշտական հեռախոսակապի մեջ ենք, ու անընդհատ տեղեկություն ենք ստանում նրա առողջականի վերաբերյալ»,- Aravot.am-ին պատմեց Ե. Թումանյանցը:

Նա ասաց, որ առաջիկա օրերին կրկին մտադիր են այցելել զինվորին:

Հիշեցնենք, որ է մայիսի 15-ին նշված զորամասում տեղի ունեցած միջադեպի արդյունքում Հրաչյա Սարգսյանը վիրավորվել էր, իսկ մեկ այլ զինվոր՝ Լյուքս Ստեփանյանը, մահացել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031