Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի փեսան սպառնացել է. «Հիմա կբացատրեմ… Կարենչիկ»

Հունիս 06,2013 16:25

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանին այսօր սպառնացել է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փեսան:

Պարոն Քոչարյանը Aravot.am-ին ասաց, որ սպառնալիքը հնչել է Ս. Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ երեկ Aravot.am-ին  հայտնած իր տեսակետների համար:

Հիշեցնենք, խոսքը վերաբերում է  «Լիսկայի սանձարձակությունների դեմը ոչ ոք չի կարող առնել, եթե…» նյութին:

Նախկին մարզպետի փեսան՝ Էրիկ Համբարձումյանը, արձագանքել է.  «Հիմա կբացատրեմ,  թե քո սանձարձակությունը ինչի մեջ է կայանում այ հարգելի Կարենչիկ… ինձ էլ թվում էր խելքը գլխին մարդ ես, համենայնդեպս տպավորությունն այդպիսին էր: Բայց քո գրառումները, էս ցավալի դեպքի կապակցությամբ, ապացուցում են, որ ոչ միայն չկայացած ու անհուսալի դեմագոգ ես, այլեւ այնքան չհասունացած անձնավորություն ես, որ առանց իմանալու, թե ինչ է տեղի ունեցել, քեզ բարոյական իրավունք ես վերապահում վիրավորել մարդկանց` անկախ դիրքից ու պաշտոնից: Հետո էլ եթերից հանդուրժողականություն ես քարոզում, բայց քո ոչ մի արարքում ու անհոդաբաշխ մտքերում ես դա չեմ տեսնում»:

Իսկ մինչ այդ նախկին մարզպետի մեկ այլ փեսա՝  Ռուբեն Գալստյանը Կարեն Քոչարյանի պատին հետեւյալ գրառումն էր կատարել. «Գլուխդ ոնց որ ցավում ա, այ տգետ, գոնե խորացի մի գործի մեջ, հետո անիմաստ խոսա: Ինքդ քեզ գոնե հարցրե՞լ ես՝ ինչի՞ էր այդ իմբեցիլ Արտակ Բուդաղյանը մինչեւ ատամները զինված գնացել մարզպետի տուն: Թե՞ դու կողմնակից ես, որ պետք ա գնալ մեկի տուն ու ընտանիքին ոչնչացնել, եթե դու ռազբոյի կողմնակից ես ու պաշտպանում ես այդ արարքը, դու մարդ կոչվելու իրավունք չունես ու, ընդհանրապես, կարծիք արտահայտես, չափդ ու սահմանդ իմացի…»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. bzjackal says:

    Կոնկրետ այս գրվածի մեջ սպառնալիք դժվար է տեսնել:
    Հերիք է, էլի: Հասկանում եմ, որ հատուկ վերնագրեր եք ընտրում “կարդացվածություն” ապահովելու համար: Բայց երբեմն չափազանցնում եք՝ մեղմ ասած (Էս վերջում էլ ձեր գործընկերներից մեկը Րաֆֆի Հովաննիսյանի մոր մասին գրել էր վերնագրում՝ “Վարդ մամա” և փոխեց միայն դիտողությունից ու միայն հոդվածի հնանալուց հետո):
    Տգեղ է: Ձեր թերթի հիմնական ընթերցողը կարծեմ “այն” կոնտենգենտը չէ:

    • Հարգելի bzjackal, քանի որ Դուք արդեն երկրորդ անգամ եք անդրադառնում Րաֆֆի Հովհաննիսյանի մոր մասին «Վարդ մամա» արտահայտությանը /ի դեպ, նրան իրոք այդպես են դիմում/, եւ առաջին անգամ բացատրել էիք դիտողության պատճառները՝ հիշեցնում եմ, որ հատուկ անունները չեն թարգմանվում

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լիսկայի ամբողջ գերդաստանի վրա ՇԱՏ մութ ամպեր են կուտակվում. և սա արդար է:

  3. aragast says:

    Ինչպես՞ է պատահում որ “Հայ Քրիստոնյան” օգտագործում է թուրքական հայհոյանք, և խմբագրությունը աչք է փակում դրա վրա։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930