Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսին կբացվի Չորրորդ բյուրականյան ամառային դպրոցը

Հունիս 08,2013 22:01

Օգոստոսի 19-23-ը Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա Չորրորդ բյուրականյան ամառային դպրոցը Երեւանի պետական համալսարանի ուսանողների համար: Զուգահեռ կկազմակերպվի Միջազգային աստղագիտական միության` ՄԱՄ, հոկտեմբերին կայանալիք գիտաժողովի կազմակերպող թիմի նախապատրաստական պարապմունքը:

 

Հայկական աստղագիտական ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, ամառային դպրոցի նպատակն է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել աստղագիտության տարրական գիտելիքներին, աստղադիտարանին եւ այնտեղ իրականացվող գիտական աշխատանքներին: Այդ պատճառով ընտրված են առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողներ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել նեղ մասնագիտացման հարցում: ՄԱՄ գիտաժողովի պարապմունքների նպատակն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների, Ռոմանագերմանական բանասիրության եւ Լրագրության ֆակուլտետներից, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից եւ Տուրիզմի հայկական ինստիտուտից ընտրված ուսանողներին նախապատրաստել գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար: Այս երկու միջոցառումները տեղի կունենան զուգահեռաբար եւ ընդհանուր առմամբ կմասնակցի 40 ուսանող: Բացի դասախոսություններից եւ պարապմունքներից ուսանողների համար կազմակերպվում են ինտելեկտուալ եւ մարզական խաղեր, մրցույթներ, էքսկուրսիաներ:

 

Այս տարի հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում կկայանա ՄԱՄ թիվ 304 գիտաժողովը` «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով` նվիրված հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100¬ամյակին: Հավաքին կմասնակցի 32 երկրի 145 գիտնական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930