Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղարկեցին ՀԱՕԿ-ի մրցանակները (Ֆոտոշարք)

Հունիս 30,2013 19:09

Ավարտվեց ՀԱՕԿ-ի, ՀՄԼՖ-ի եւ «Առավոտ» օրաթերթի կազմակերպած լրատվամիջոցների միջեւ անդրանիկ սպարտակիադայի երկրորդ փուլը:

Սպարտակիադան նպատաակ ունի մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը եւ օլիմպիզմի գաղափարները տարածել նաեւ լրատվական դաշտում:
Մասնակցության հայտ ներկայացրած 15 ԶԼՄ-ների մոտ չորս տասնյակ աշխատակիցներ «Հայաստան» մարզական միության սեղանի թենիսի մարզադահլիճում որոշեցին սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների հաղթողներին եւ մրցանակակիրներին: Մեկնարկից առաջ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանն իր գործընկերներին շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ակտիվ մասնակցելու համար, մարզական լրագրողներին շնորհավորեց վաղը նշվելիք Մարզական լրագրողների միջազգային օրվա առիթով եւ բոլոր մասնակցներին մաղթեց դիտարժան պայքար եւ արդար հաղթանակ:

Պայքարի ավարտին մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես:

Կանայք

1. Մարինե Կարապետյան («Երկիր Մեդիա» TV)
2. Կարինե Աբելյան («Հայոց աշխարհ» օրաթերթ)
3. Վերոնիկա Ավետիսյան («Արեւածաղիկ» ամսագիր):

Տղամարդիկ

1. Արսեն Թամազյան («Հանրային հեռուստաընկերություն»)
2. Աշոտ Հակոբյան («Առավոտ» օրաթերթ)
3. Սամվել Ջինանյան («Երկիր Մեդիա»TV):
Բոլոր մրցանակակիրներն արժանացան ՀԱՕԿ-ի սահմանած մրցանակներին:

PrevPhoto
NextPhoto

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930