Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ ու դանակահարություն Գյումրիում

Հուլիս 10,2013 10:49

Երեկ երեկոյան ժամը 11-ի սահմաններում Գյումրու Պոլիգոն թաղամասում` մոտավորապես այն տարածքում, որտեղ տեղի էր ունեցել Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան կլանների «դուետը», հնչել են կրակոցներ:

Կռվի մասնակիցները, ըստ մեր աղբյուրների, եղել են ոսկերիչ Աղվանի տղերքը:

Կրակողը փախել է, կա նաև դանակահարված:

Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին փոխանցեց, որ գիշերը հիվանդանոց են տեղափոխել Կամոյի 51 տան բնակիչ , 34-ամյա երիտասարդի, որի որովայնը վնասվել է դանակահարությունից, սակայն բարեբախտաբար չեն հասցրել ծակել: Նրա վիճակը ստաբիլ կայուն է:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը մեզ փոխանցեց, որ այժմ մանրամասներ են ճշտվում ու քիչ անց տեղեկություններ կհաղորդեն կատարվածից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031