Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանն արժանացավ Պատվո մեդալի

Հուլիս 12,2013 22:57

Եղիշե Չարենցի տուն-թանգարանն այս անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել ՀՀ վաստակավոր նկարիչ, ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆայել Աթոյանի առջև, որտեղ էլ իրականացվեց նկարչի ալբոմի շնորհանդեսը:

Ալբոմում ներառված էր հեղինակի աշխատանքները, կենսագրական տվյալներ և հուշեր, ընդհուպ`դպրոցական տարիներից: Երաժշտական համարով տրվեց ցերեկույթի բացումը: Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ուրախ էր կրկին հանդիպելու մեծ վարպետին:

Ըստ նրա`Աթոյանի կենսափորձն, անցած ճանապարհն ու ստեղծած արժեքները վկայում են կամքի ուժի և հաստատակամության մասին. «Ռաֆայելը Աթոյանը հանգամանքների բերումով այսօր Հայաստանում չի ապրում, սակայն վերադարձել է և ոչ ձեռնունայն, որի համար շատ ուրախ եմ»,-ասաց նա:

ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հերմինե Նաղդալյանը ողջունելով նկարչին, վերջինիս հանձնեց ՀՀ ազգային ժողովի Պատվո մեդալ`հայկական համայնքներում ունեցած ներդրման համար. «Սա մի հրաշալի առիթ է, մաղթում եմ վարպետին, որ վրձինը միշտ ձեռքում լինի»:

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանն անդրադառնալով վարպետին, նրա գործունեությանը, ասաց, որ Աթոյանին տեսնում է եռամիասնության մեջ. «Ես միշտ հիշում եմ Աթոյանին եռամիասնության մեջ` Հակոբ Հակոբյան,  Շահեն Խաչատրյան և Ռաֆայել Աթոյան»,-ասաց նա, նկարչին փոխանցելով` ՀՀ մշակույթի նախարարի կողմից շնորհված շնորհակալագիր` կատարած հայրենանվեր աշխատանքի, սփյուռքում հայ մշակույթի և արվեստի պահպանման, տարածման և զարգացման  համար:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031