Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաչյա Հարությունյանի կյանքին եւ առողջությանը «վտանգ չէր սպառնում»․ ՄԻՊ

Հուլիս 23,2013 01:18

Azatutyun.am.  Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ Ռուսաստան մեկնած Հայաստանի  մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է պատահարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։

Մոսկվայից «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում օմբուդսմենը պատմեց, որ «Մատրոսկայա Տիշինա» կալանավայրում հանդիպել է Հրաչյա Հարությունյանի հետ։

«Կարեւորը՝ այս պահին նրա կյանքին եւ առողջությանը ակնհայտորեն վտանգ չէր սպառնում։ Իհարկե, դեռ ունի վնասվածք, որը պետք է ապաքինվի։ Շատ ավելի դրական է, քան մենք բոլորս տեսել էինք այդ տեսաերիզում [դատարանի դահլիճից]։ Անհամեմատելի փոփոխություն կա, բնականաբար, այդ վիճակից, բայց, իհարկե, խնդիրները դեռ կան եւ խնդիրների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ Երեւանում», ֊ մանրամասնեց Կարեն Անդրեասյանը։

Անդրիասյանը նաեւ պատմեց, որ Ռուսաստանում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր տեղական պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում, ինչպես նաեւ հանդիպում է ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպանի հետ։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ դատարանում Հրաչյա Հարությունյանի նվաստացուցիչ տեսքի վերաբերյալ իր մտահոգությունները փոխանցե՞լ է իր ռուսաստանցի պաշտոնակցին, Հայաստանի օմբուդսմենը պատասխանեց․ ֊ «Ես իմ բոլոր մտահոգությունները, նաեւ այս ողբերգության հետ կապված, փոխանցել եմ»։

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031