Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շատ ենք բացվել տարբեր արևմտյան հոսանքների համար». Ս. Շաքարյանց

Հուլիս 24,2013 13:54

Այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը խոսեց սիրիական ու քրդական զարգացումներից: Նա նկատեց, որ մեր իշխանություններն անպատրաստ են քրդական հարցի սրընթաց զարգացման: 

Ինչ վերաբերում է արևմտյան երկրների՝ քրդական հարցի շուրջ ունեցած դիրքորոշմանն ու հավակնություններին, պարոն Շաքարյանցը կարծում է. «Քրդստանի ստեղծումը Արևմուտքին պետք է, որպեսզի լինի շարունակություն խաղի համար: Բայց մի սպասեք, որ Քրդստանը կլինի խաղաղ պետություն»:
Պարոն Շաքարյանցը փաստում է, որ մեզ պարտադրում են տարբեր կարգի քայլերի շատ ավելի եվրոպացած Հայաստան ունենալու: Պարոն Շաքարյանցը նշեց, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե սահմանները իրոք բացվեն. «Երբ քրդական հարցը իրոք Թուրքիայում կդառնա թելադրող հարցերից մեկը, երբ հնարավոր չէր լինի Թուրքիան ընկալել որպես այսօրվա Թուրքիա, երբ Թուրքիա ասելիս նկատի ունես քրդական պետությունը: Այս գործընթացները խաղաղ չեն անցնի, դա կբերի բախումների, անակնկալ զարգացումների, քանի որ այլ ճանապարհ չեն թողել տարածաշրջանի համար»:
Պարոն Շաքարյանցը խոսելով հավանական վտանգների մասին, ասաց. «Մենք շատ ենք բացվել տարբեր արևմտյան հոսանքների համար և այդ ժամանակ Աստված ոչ անի՝ բաց սահմաններ լինեն Թուրքիայի հետ: Այդ ժամանակ ի՞նչ պիտի անես, եթե դու ստորագրել ես տասը տեսակ փաստաթղթեր, որ դու եվրաստանդարտների երկիր ես: Այսօրվա զարգացումները բերում են ու կբերեն դրան, քանի որ ձգտողները ոչ միայն քրդերն են»:
Երեկ Հալեպից Բեյրութ ուղևորվող ավտոբուսի վրա տեղի ունեցած հարձակման մասին, որի արդյունքում զոհվել է մեկ հայ, պարոն Շաքարյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Լավ էլ բացահայտ է՝ ով է դա կազմակերպել: Դա վրեժ է հայերի նկատմամբ այն գործի դիմաց, որ հայերը օգնել են քրդերին մաքրել քաղաքը սուտ հեղափոխականներից և իսլամիստներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031