Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը խոստովանեց. 48 երթուղու տերերի դիմումով թանկացրել են ամբողջ տրանսպորտը

Հուլիս 24,2013 17:59

pastinfo.am. Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ, վերջապես, իր կայքում հրապարակեց հուլիսի 19-ին ընդունած և մինչ այժմ հույժ գաղտնի պահվող որոշումը` քաղաքային տրանսպորտի ուղեվորավարձի թանկացման վերաբերյալ:

Նախապես նշենք, որ այդ որոշման մեջ ուղեվարձի փոփոխության հիմնավորումներն ու տնտեսական հաշվարկները բացակայում են:

Քաղաքապետարանը միայն նշում է, որ որոշում կայացնելիս ղեկավարվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով, ինչպես նաև ուղևորափոխադրում իրականացնողներից ստացված գրություններով և մրցութային հանձնաժողովի նախկինում կայացրած որոշումներով:

Ի դեպ, տրոլեյբուսի ուղեվարձի թանկացումն, ըստ այդ որոշման, կատարվել է Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ գրության հիման վրա: Իսկ ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձը թանկացել է, որովհետև այդ հարցով քաղաքապետարան են դիմել 48 երթուղի սպասարկող ընկերություններ:

Ավելորդ չէ նշել, որ ըստ քաղաքապետարանի կայքում հրապարկված պաշտոնական տեղեկատվության, մայրաքաղաքում այսօր շահագործվում է 42 ավտոբուսային երթուղի, որոնք տնօրինում են 13 մասնավոր կազմակերպություններ և «Ավտոբուս» ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ները։

Իսկ միկրոավտոբուսային 95  երթուղիները տնօրինում է 43 մասնավոր կազմակերպություն։

Փաստորեն, ստացվում է, որ 137 երթուղիներից միայն 48-ի գրությունների հիման վրա քաղաքապետարանը որոշել է թանկացնել Երևանի ամբողջ տրանսպորտը:

Նելլի Դանիելյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031