Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է` Սուրիկ Խաչատրյանի որդին թմրանյութի ազդեցության տակ է եղել

Հուլիս 31,2013 13:55

Aravot.am-ի տեղեկություններով, նախաքննական մարմինը Արտակ Բուդաղյանի եւ Սուրիկ Խաչատրյանի փաստաբաններին ներկայացրել է գործով փորձաքննությունների եզրակացությունները: Փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է մեր` ավելի վաղ հրապարակած տեղեկությունը , որ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը եղել է թմրանյութի ազդեցության տակ:

Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբանը` փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը մեզ հետ զրույցում միայն ասաց, որ  7-8 փորձաքննության եզրակացության հետ է ծանոթացել.«Ավելին չեմ կարող ասել: Նախաքննական տվյալներ են չեմ կարող հրապարակել»:

Փորձաքննության արդյունքների մասին հրաժարվեց խոսել նաեւ Ա. Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031